ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:
Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»:
Մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է հանրապետությունում հանցավորության վիճակագրության մասին երեկ արած իր գրառմանը։
«Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ եւ պարզվեց, որ Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլեւ՝ 1980 թվականից ի վեր»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարը երեկ գրել էր, որ 2018 թվականին Հայաստանում արձանագրվել է սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր:
«Սա կարեւոր ցուցանիշ է: Կարեւոր է նաեւ արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որեւէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի եւ խստագույն պատասխանատվության»,– գրել էր նա:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03