Երեկ՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորամասի դիմաց, բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ մահացածները Mercedes-ի վարորդ Է. Քոչարյանն է և Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ, 43-ամյա Մ. Մելքոնյանը, իսկ վիրավորները՝ 42-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Lexus ավտոմեքենայից դուրս բերված, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Էդմոն Բաղդասարյանը և Սարգիս Բաբուջյանը։ Նրանց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։
Մինչ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել, մի քաղաքացի ժամը 00։30-ի սահմաններում դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ որոշ ժամանակ առաջ Լենինգրադյան փողոցում իր Lexus մակնիշի ավտոմեքենան առևանգել են։ Իրավապահները պարզել են, որ խոսքը նշված վթարի մասնակից Lexus-ի մասին է, որի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև արտասահմանյան համարանիշներ։
Պարզվել է նաև, որ Lexus-ը օդանավակայանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին, այնուհետև երկաթե գովազդային սյանը և առաջ ընթանալով՝ անցել բետոնե բաժանարար գոտու վրայով՝ հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, այնուհետև բախվել Mercedes-ին։
Հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների, վիրավորների, Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև Lexus-ի սեփականատիրոջ հայտնած տեղեկատվության իսկությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44