ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցում գործող ոսկերչական խանութի տագնապի ազդանշանը միացել է: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ խանութից հափշտակվել է թանկարժեք զարդ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1986թ.։
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, հիմնավորվել է, որ հունիսի 25-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցում գործող ոսկերչական խանութ է մտել մի երիտասարդ և գնելու նպատակով վաճառողուհուց վերցրել կանացի թանկարժեք մատանի՝ ոսկուց և ադամանդե քարերով։ Այն խանութի մուտքի մոտ գտնվող իր ծանոթին ցույց տալու պատրվակով երիտասարդը դուրս է եկել խանութ-սրահից, վազելով նստել է մոտակայքում կայանված անձնական օգտագործման «Մերսեդես E-320» մոդելի ավտոմեքենան, սակայն, մեքենան վարելու ընթացքում հարվածել է մոտակայքում կայանված մի շարք ավտոմեքենաների:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խանութի պահպանությունն իրականացնող աշխատակիցը մոտեցել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ում ուղղությամբ վերջինս պահել է իր մոտ գտնվող դանակը և անմիջապես դիմել փախուստի:
Հաջորդ օրը՝ 2018 թվականի հունիսի 26-ին, 32-ամյա տղամարդը ներկայացել է ՀՀ ոստիկանության բաժին, որտեղ ժամը 10:50-ի սահմաններում, բաժնի սենյակներից մեկում սպառնացել է և բռնություն գործադրել նույն բաժնի ավագ օպերլիազորի նկատմամբ, ինչի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, միացվել նշված քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել նույն վարույթում:
Քրեական գործվ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել 32-ամյա տղամարդու կողմից ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ, արարքը վերաորակվել է, և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1986թ. ծնված տղամարդը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի և հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։ Վերջինիս մեղսունակության հարցը պարզելու նպատակով նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նա ճանաչվել է անմեղսունակ: Ըստ դատաբժիշկների՝ տղամարդը նշված արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:
Ուստի՝ որոշում է կայացվել նրա վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու և առանձին վարույթ ընդունելու վերաբերյալ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ 32-ամյա տղամարդու նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03