ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին գվատեմալացի փախստական տղա երեխա է մահացել: Սա արդեն ԱՄՆ սահմանին փախստական երեխայի մահվան երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսում, փոխանցում է BBC-ն:
Հայտնի է, որ 8-ամյա երեխան, որի ինքնությունը պաշտոնապես հաստատված չէ, ձերբակալվել էր հոր հետ միասին դեկտեմբերի 18-ին՝ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի տարածքում՝ երկրի սահմանն ապօրինաբար հատելու փորձի ժամանակ:
Դեկտեմբերի 22-ին նրանց տեղափոխել են Ալամոգորդո քաղաք: Նշվում է, որ հորն ու երեխային երկու օր պահել են սահմանային պահակակետում: Դեկտեմբերի 24-ին երեխայի մոտ հազ է սկսվել: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկները եզրակացրել են, որ հազը մրսածության հետևանք է, ու դեղեր են նշանակել երեխային: Երկու ժամ անց երեխան սկսել է կորցնել գիտակցությունը, իսկ ևս երկու ժամ անց մահացել է: Անչափահաս փախստականի մահվան պատճառը դեռևս անհայտ է:
ԱՄՆ սահմանային ու մաքսային վերահսկողության ծառայության կոմիսար Քևին Մաքալինանը երեխայի մահը դժբախտություն է անվանել ու խոստացել, որ իրենք կձեռնարկեն իրենց հսկողության տակ գտնվող փախստական երեխաների հավելյալ բուժստուգումներ:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ԱՄՆ սահմանին ձերբակալվելուց ժամեր անց մահացել էր 7-ամյա աղջիկ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44