Այսօր Կառավարությունն իր հերթական նիստին որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 5 միլիարդ 705 միլիոն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը: Ըստ նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ գումարը տրամադրվելու է զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար:
Նա նշեց, որ գումարի շահառուներն են հերթում հաշվառված 1140 նախկին զինվորականներ, որոնցից 326-ը ՝ Երևան քաղաքում: «Յուրաքանչյուր շահառուի տրամադրվելու է միջինում հինգ միլիոն դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր»,- ասաց նա:
Հարցին արձագանքեց նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը. «Ստացվում է՝ այն զինծառայողները, ում նկատմամբ պետությունն ուներ բնակարանային պարտավորություն, և խոսվում էր, որ տարիներով սպասում են իրենց բնակարանային հերթին, կարելի է ասել՝ նրանց համար պատուհան է բացվել հարցի լուծման համար, և միջինում հինգ միլիոն տրամադրելով՝ կարող ենք հարցի լուծմանը նպաստել»:
Դավիթ Տոնոյանը հաստատեց և ճշտում արեց, որ այն լինելու է առաջնահերթ այն զորացրվածների համար, որոնք կարիքավոր են, իրենց մեծ մասն արդեն զորացրվել է, սա մեծ առաջընթաց է:
Հարցին անդրադարձավ նաև Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը և հարցրեց, թե արդյոք սա նշանակում է, որ մարզերում նրանք կարող են այս գումարով գնել բնակարան, իսկ Երևանում դա լինելու է դրամագլուխ, համավճար, և մնացածը կարող են իրենց միջոցներով իրականացնել, և պետությունն այս մասով իր պարտավորությունը կատարում է, իսկ Դավիթ Տոնոյանը դրական պատասխան տվեց:
«Այս կերպ փորձում ենք բեռնաթափել Երևանի բնակարանային պահանջարկը և հնարավորություն ընձեռել այլ համայնքներում բնակարան ձեռք բերել կամ կառուցել»,- ասաց նա և նշեց, որ եթե նախագիծն ընդունվի, ապա ԶՈՒ-ն ու ՊՆ-ն շատ շնորհակալ կլինեն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01