ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տարիներ շարունակ խոսվել է կրթական հաստատությունների ապաքաղաքականացման մասին, և այդ գործընթացն արդեն սկսվել է:
«Չեմ կարող ասել, որ այդ գործընթացն ամբողջությամբ ավարտվել է, բայց մեծ ձեռքբերումներ կան: Խնդիրը նաև մշակութային դաշտում է. մարդիկ տարիներ շարունակ այլ մշակութային համակարգում են սովորել: Եղել են դեպքեր, որ որոշ հանրահավաքներից առաջ մեզ զանգահարում էին ու ասում, որ ավտոբուս են վարձել ու կարող են մարդկանց բերել ցույցի: Կտրուկ պատասխան էին ստանում մեր կողմից: Այդ մարդիկ չէին ընկալել, որ նոր դաշտում նոր մոտեցումներ են»,- նշեց նա:
Փոխնախարարը շեշտեց, որ երբ խոսում է քոլեջների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, տեսնում է, որ նրանք բավականին ազատ են, բայց ոչ բոլոր դեպքերում են նախաձեռնողական ու պատրաստ փոփոխությունների:
Անդրադառնալով նախարարության այլ հաջողություններին` Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախաձեռնեցին բարձրագույն կրթության ռազմավարության որոշակի ուրվագծերի քննարկում, որոշակի օրենսդրական փոփոխություններ միջին մասնագիտական ոլորում, և այդ փաթեթն արդեն պատրաստ է:
Փոխնախարարի խոսքով` ոլորտի բարելավման համար կենսականորեն կարևոր է ֆինանսների առկայությունը:
«Այս տարի «Փարոս» ծրագրով բավականին մեծ քանակով զեղչեր պետությունը տրամադրեց կրթական ոլորտին: Ավաղ, պետությունն այսօր չունի այն ֆինանսները, որ կրթությունն ամբողջությամբ անվճար դարձնի»,-եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44