Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալել էր 7-13 տարեկան 300 մանուկների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 27-ին ամանորյա միջոցառմանը եկել էին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների երեխաներ, պատերազմում անհայտ կորածների թոռնիկներ, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակներ, մանկատների սաներ, սիրիահայ, սահմանամերձ գյուղերի և քաղցկեղ, շաքարային դիաբետ ունեցող բազմաթիվ երեխաներ:
Բաղրամյան 26-ում երեխաներին դիմավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երկու դուստրերի հետ: «Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որպեսզի միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018թ-ին և դիմավորենք 2019-ը: Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,-նշեց Աննա Հակոբյանը:
Նա վստահություն հայտնեց, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել և մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել:
Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր, աճպարարական հնարքների ցուցադրություն, շոու ծրագրեր: 6-ամյա Լիանա Թոփալյանն այնքան էր տպավորված խաղերով, որ ասաց՝ խնդրելու է մայրիկին իրեն կրկին բերի այստեղ: Լիանան մեզ հայտնեց նաև, թե ինչ է ցանկացել Ձմեռ պապիկին գրած իր նամակով. «Ձմեռ պապիկից ուզել եմ տիկնիկ, գնդակ ու ժամացույց»:
Ցանկալի նվերներից մեկը Լիանան ստացավ հենց Բաղրամյան 26-ում: Երեխաներին այցելած Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը բոլորին նվիրեցին հայկական արտադրության ժամացույցներ և քաղցրավենիքով լի տոպրակներ: Ի դեպ, արտադրողները բոլոր նվերները տրամադրել էին անվճար: Երեխաների համար պատրաստվել էր նաև մանկական հյուրասիրություն:
Սահմանամերձ Բաղանիսից եկած 9-ամյա Կարինե Ասատրյանին Բաղրամյան 26-ում ամենաշատը դուր էր եկել տոնածառը: «Շատ եմ խաղացել ծաղրածուի հետ»,- նշեց Կարինեն:
Աննա Հակոբյանը շրջեց դահլիճում, անձամբ շփվեց բոլոր երեխաների հետ: Նրա հետ նկարվել ցանկացող փոքրիկները շատ էին: Նրանցից շատերը ծանոթացան ու շփվեցին նաև վարչապետի պաշտոնակատարի դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01