ARM | RUS |

Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա՞ որեւէ մեկը, որը հասկանում է տնտեսությունից

27.12.18 | 21:22

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցինք ամփոփել տնտեսական տարին եւ ներկայացնել երկրի տնտեսական վիճակը, որի առաջին չորս ամսվա համար պատասխանատու էր նախորդ իշխանությունը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի կառավարության, իսկ հետագա ութ ամիսների համար՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Հրանտ Բագրատյանը դժգոհ է թե՛ կառավարության աշխատանքից, թե՛ առկա տնտեսական վիճակից։

«Նախ պետք է ասեմ, որ մենք ունենք այնպիսի ԱՎԾ, որը, բոլոր դեպքերում, տարին կներկայացնի տնտեսական աճով։ Բայց նույնիսկ այդ ԱՎԾ-ի պայմաններում, որը ստում էր՝ ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա, այդ սուտ թվերի մեջ տարբերություններ կան։ Եվ պետք է անմիջապես ասել, որ տարին կփակվի ցածր տնտեսական աճով, նույնիսկ ավելի ցածր, քան ներկայացված էր բյուջեում։ Եթե տարվա առաջին չորս ամիսը տնտեսական աճը գրեթե 10 տոկոս էր, ապա աճի տեմպը հետագայում երկու անգամ ընկավ։ Իմ խնդիրը միայն դա չէ, որովհետեւ եղած աճն էլ, որը մոտավորապես կտատանվի 4.5-5 տոկոսի շրջանակներում, եղած աճի 75 տոկոսը եղել է ծառայությունների ոլորտը, որի մեջ առյուծի բաժինը պատկանում է խաղերին։ Այսինքն՝ չնայած որ տարվա ընթացքում փոխվեց կառավարությունը, եւ նոր վարչապետը պառլամենտում հայտարարեց, թե ինչ մի տնտեսական աճ եք ունեցել որ՝ խաղերով եւ այլն, հիմա ճիշտ հակառակն է։ Հենց իր օրոք այդ կոմպոնենտի դերը տնտեսական աճում շեշտակիորեն ավելացավ»,- ասաց պարոն Բագրատյանը։

- Նիկոլ Փաշինյանը հենց այդ մասին էր խոսում, որ չպետք է մեր տնտեսությունը զարգացնենք կազինոների, բուքմեյքերական ընկերությունների, խաղամոլության հաշվին։

- Ես էլ դա եմ ասում, ինքըն ասում է, որ կազինոներով չպետք է զարգացնել տնտեսությունը, բայց իր օրոք շարունակում է բարձրանալ կազինոների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում։ Այսինքն՝ տեղի է ունենում իր ասածի հակառակը։

- Իսկ որքա՞ն տնտեսական աճ եք կանխատեսում նոր տարում։

- Միջինը 4.5-5.5 տոկոս։ Բայց այդ տնտեսական աճի 3.5 տոկոսը ծառայությունների ոլորտ է, որը ռեալ տնտեսական աճ չէ։ Իսկ նախորդ կառավարությունը, թեպետ վիճարկելի են այդ թվերը, բայց ունեցել է 7.5 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի առաջին 4 ամսում ունեցել է 9.7 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն՝ մենք ունեցանք տնտեսական աճի էական անկում։ Ավելին, 2019-ի սկզբին մենք կունենանք էլ ավելի ցածր տնտեսական աճ, եւ բացառված չէ՝ նույնիսկ բացասական տնտեսական աճ։

- Այս անկումն ինչի՞ հետեւանք է, եւ 2019-ին բացասական աճի Ձեր կանախատեսումն ինչո՞վ է պայմանավորված։

- Այստեղ կարող եմ հազար ու մի բան ասել տնտեսական քաղաքականության մասին, որը, որպես այդպիսին, բացակայում է Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ։ Այն համարյա թե չկար նախկին կառավարության մոտ, բայց նախկինի մոտ գոնե կար մի 20-25 տոկոս միջոցառումների ցանկ, որոնց հետ ես համաձայն էի, 75 տոկոսի հետ համաձայն չէի։ Հիմա համաձայն չեմ 100 տոկոսի հետ։ Այն, ինչ որ ես ասել եմ, սա է. նախեւառաջ, պետք է լուծել մակրոտնտեսական թրիլեման Հայաստանի համար։

- Ո՞րն է այդ մակրոտնտեսական թրիլեման։

- Արդեն քանի տարի է՝ ես ասում եմ, որ անհնարին է ունենալ կայուն տնտեսական աճ, դինամիկ զարգացում, եթե չի փոխվում ազգային արժույթի կուրսը, եթե փորձում են գնաճն իջեցնել 3-4 տոկոսից պակաս տարեկան, եւ եթե բյուջեի դեֆիցիտը տատանվում է 2 տոկոսի շրջանակներում։ Այս դեպքում մակրոտնտեսական փոփոխականները դուք դարձնում եք ստաբիլիզատոր, որը բացառում է էական տնտեսական աճը երկրում։ Դրա գինը շատ թանկ է, նման կարգի «ստաբիլության» գինը տնտեսական աճի բացակայությունն է։ Ես դա անվանել եմ մակրոտնտեսական թրիլեմա, եւ դա համաշխարհային տնտեսագիտական գրականության մեջ հենց այդպիսի անվանում էլ ստացել է։ Այդ թրիլեման սպոնտան կերպով առաջացավ 1999-ին, երբ հայտնվեցին առաջին տրանսֆերտները, եւ որոնք մենք սկսեցինք օգտագործել կուրսը կայունացնելու համար, եւ շարունակվում է մինչեւ էսօր։ Դա հիվանդագին դարձավ արդեն 2003-2007 թվականներին, երբ որ դրամի կուրսը 600-ից դարձավ 300, եւ այդ հանցագործության հեղինակը հետագայում ոչ միայն վարչապետ դարձավ, այլ նաեւ այսօր ԵԱՏՄ-ն է գլխավորում (Տիգրան Սարգսյանին նկատի ունի՝ Վ․ Մ․)։ Իսկ հետագայում կատաղի ձեւով այն շարունակում էր Սերժ Սարգսյանը։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Սերժ Սարգսյանի այդ թյուրիմացությունը խորացնելը։

- Ի դեպ, հենց դրամի կուրսի հետ կապված, Կենտրոնական բանկը, թե չեմ սխալվում, վերջին ամիսներին արհեստական ձեւով հավելյալ դրամ է բաց թողնում շուկա, որպեսզի դրանով կարողանա դոլար-դրամ հարաբերակցությունը կայունացնել, եւ դրամը չարժեզրկվի։

- Դուք սխալ գիտեք, որովհետեւ Ձեր ասածը ճիշտ կլիներ, եթե մենք տրանսֆերտները ստերիլիզացրած լինեինք։ Մենք այդպիսի բան չենք անում։ Իսկ Կենտրոնական բանկը ոչ թե մեկ միավոր պետք է դրամ տպեր, այլ գուցեեւ տասնապատիկը, որովհետեւ այլապես պարզապես հակառակ կողմից կսպանվեր ծայրահեղությունը․ դրամը կսկսի արժեւորվել, եւ ամբողջ տնտեսությունը կանգ կառնի։

- Ամեն դեպքում, մենք այս պահին չունենք ո՛չ դրամի կտրուկ արժեւորում, ո՛չ անկում։

- Ոչ, մենք այս պահին ունենք դրամի արժեւորում, որովհետեւ կայուն պահելով դրամը եւ ստանալով 1.5-2 միլիարդի չափով տրանսֆերտ՝ մենք տեսնում ենք, որ դոլարային գներն են բարձրանում, այդ ինֆլյացիան մենք չենք հաշվում դոլարային գներով, որը 20 տարի է՝ պնդում ենք, որ դա էլ պիտի հաշվվի։ Դոլարային գներով մենք տարեկան ունենք 8-12 տոկոսի ինֆլյացիա, եւ ներկայումս նախկին ԽՍՀՄ տարածքում միայն Էստոնիայում է, որ դոլարային գներն ավելի բարձր են, քան Հայաստանում։ Այսինքն՝ գոյություն ունի գների բարձրացում դոլարով, որը հանգեցրել է նրան, որ ոչ մի օտարերկրյա ներդրող չի ուզում նման դոլարային միջավայրում ներդրում կատարել։

- Դուք ասացիք՝ Ձեզ չի գոհացնում նոր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, բայց նկատենք, որ նոր կառավարության տնտեսական բլոկի կադրերը հիմնականում նախորդ կառավարության կադրերն են։

- Ես էլ այստեղ ասում եմ՝ իրականում հեղափոխություն է եղել, բայց այս հարցում ոչ մի հեղափոխություն էլ չեղավ։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ պետք է կոնկրետ կադրերից ազատվել։ Պատկերացրեք, մենք շորը լվացել ենք եւ ուզում ենք մինչեւ վերջ քամել, բայց որ շատ պտտենք, շորը կփրթվի, չէ՞։ Հիմա փրթվելու վրա է։

- Իսկ ի՞նչ պետք է անեն այդ դեպքում, նոր կադրե՞ր բերեն։

- Պետք էր հրաժարվել վերը նշված մակրոտնտեսական թրիլեմայից։ Նախ պիտի հասկանալ այդ թրիլեմայի էությունը։ Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կա՞ որեւէ մեկը, որը հասկանում է դրանից կամ ի վիճակի է տանել որակյալ դիսկուսիա դրա շուրջը։ Իմ ասածի վկայությունը կառավարության՝ մայիսին ներկայացրած տնտեսական ծրագիրն էր, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլի» ծրագիրը՝ հրապարակված civilcontract.am կայքում, որտեղ այս խնդրին չէին էլ կարողացել մոտենալ։

- Այդ ամենը Դուք փորձե՞լ եք ներկայացնել նոր կառավարությանը։

- Ես ո՞վ եմ, որ կառավարությանը բան ներկայացնեմ։ Եղել է հեղափոխություն, որի մի մասնիկն եմ ես։ Էդ կառավարությունն ինքը պետք է գա ասի՝ ի՞նչ ես ասում։ Չէ՞ որ իմ ելույթները հրապարակային են, բոլորի, այդ թվում՝ կառավարության համար։ Ես, օրինակ, հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին․ մաթեմատիկորեն ապացուցվում է, որ անհնարին է տնտեսության զարգացումը, երբ որ դրամի կուրսն անփոփոխ է, գնաճ չկա, բյուջեի դեֆիցիտն էլ 2.5 տոկոսից ցածր է։ Ինքն ունի՞ մի տնտեսագետ, որն ինձ հակառակը կարող է ապացուցել։ Սա գիտականորեն ապացուցվող թեզ է։ Նույն կառավարությունը շնորհակալություն պետք է հայտնի, որ այս հոդվածը ձեր «Հրապարակ» թերթում տպվում է։ Ունե՞ն ավելի խելոք տնտեսագետ, ասենք՝ Տարոն Աճեմօղլուն, գիտի՞ սրա մասին եւ ի՞նչ լուծում է առաջարկում։ Այ քեզ բան։ Մի բան էլ պիտի գնամ կառավարություն, ասեմ՝ խնդրում եմ, եկել եմ՝ իմ բացատրությունը կլսե՞ք։ Բայց կառավարությունը վաղը սա լսելով՝ արդեն պիտի շնորհակալություն հայտնի, որ կա գոնե մեկը, որն այդ բանը հասկանում է եւ ասում է։

hraparak.am


Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված...

16:25

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ...

16:09

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների գործողությունների մասին

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների...

15:44

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն...

15:15

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

14:59

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի քան 40 մարդու մասին

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի...

14:48

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ նախագահ

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ...

13:49

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ. Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին...

13:33

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ Մամիջանյան

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ...

13:12

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

12:06

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․...

11:48

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են...

11:23

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման...

11:05

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

09:34

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...

09:03

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է...

15:15

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

15:02

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի...

14:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44