Բնակելի, հասարակական, կոմունալ շինարարության օբյեկտների, ինժեներական հաղորդակցուղիների համակարգերի, ավտոմոբիլային ճանապարհների, թունելների, կամուրջների, գետնուղիների նախագծերի մշակման ու գեոդեզիական, ինժեներա-երկրաբանական աշխատանքների իրականացման նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգի համար Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է ԻՍՕ 9001-2008 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ։
ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտները որակի միջազգային փաստաթղթերի հիմնարար համալիր է, որը ներառում է կիրառման բազմաթիվ բնագավառներ։ Դրանք սահմանում են որակի կառավարման համակարգի նկատմամբ այնպիսի պահանջներ, որոնք ապահովում են կոնկրետ արտադրանքի մրցունակությունը և որակը։ Ընդ որում՝ նշված ստանդարտներն արտացոլում են որակի բնագավառում համաշխարհային փորձը և դիտարկում են որակի ապահովման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ` մարքեթինգից մինչև արտադրանքի ուտիլիզացիա։
ԻՍՕ-ի նպատակը միջազգային ստանդարտացման և զարգացման միջոցով պետությունների միջև ապրանքների և ծառայությունների փոխանակման ապահովմանը, ինչպես նաև տնտեսական և գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության զարգացմանը նպաստելն է։
Նշենք նաև, որ արդյունավետ գործունեության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մեջ մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն Հասարակական պարգևների և կոչումների Միջազգային կազմկոմիտեի կողմից արժանացել է «Եվրասիական Պետությունների Միության առաջատար ձեռնարկություն» կոչմանը։ Իսկ անձնական ներդրման և պրոֆեսիոնալ գործունեության համար ընկերության տնօրեն, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանը պարգևատրվել է «Եվրասիական Պետությունների Միության պատվավոր քաղաքացի» շքանշանով: Ընկերության ևս երեք աշխատակից պարգևատրվել է «Եվրասիական Պետությունների Միության պատվավոր քաղաքացի» պարգևանշանով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33