ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով մի շարք պարզաբանումներ:
Ընկերության հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ ստորև.
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին «Ժամանակ» օրաթերթում տեղ գտած՝ «Վատ վիճակ» հոդվածը, որը առանձին այլ ԶԼՄ-ներում վերահրապարակվել էր գրեթե նույն բովանդակությամբ, սակայն տարբեր վերնագրերով, հիմնված է կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկությունների վրա և պարզապես ուղղված է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բարի համբավի վարկաբեկմանը:
Միևնույն ժամանակ հույս ենք հայտնում, որ վերը նշված հոդվածի հրապարակման ժամկետը պարզապես համընկել է և չի հանդիսանում վերջերս բջջային կապի հայաստանյան օպերատորներից մեկի ներկայացուցչի կողմից միջօպերատորական փոխկապակցման վճարի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա ճնշում գործադրելու ակնկալիքով հնչեցված՝ ընկերության նկատմամբ «Փի-Ար-ի հայտնի բոլոր գործիքները կիրառելու» մասին ակնարկի գործնական շարունակությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նպատակահարմար չհամարելով մանրամասն անդրադառնալ հոդվածի բովանդակությանը, հարկ է համարում վերահաստատել հետևյալը.
1) Ընկերությունը բազմիցս հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով առ այն, որ ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որևիցե մեկը, չի հանդիսացել ու չի հանդիսանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետեր կամ սեփականատեր:
2) ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես նաև հայաստանյան այլ օպերատորները, ստացել են էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կառուցելու և բջջային կապի տրամադրման լիցենզիաներ, որոնք գործում են բացառապես Հայաստանի Հանրապետության սահմաններում: Բջջային օպերատորի ցանցից դուրս, որևիցե այլ ցանցում, բջջային օպերատորի բաժանորդը օգտվում է կապի ծառայություններից ռոումինգի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է տարբեր նորամուծություններ, սակայն ռոումինգի ծառայությունը դրանց թվին չի պատկանում և հանդիսանում է ոլորտի ստանդարտ:
3) ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէ, որ ներդրել է ռոումինգ Հայաստանի և Արցախի միջև: Հայաստանի և Արցախի միջև ոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը՝ Հայաստանում բջջային կապի ոլորտում մենաշնորհի ժամանակներից ի վեր: Ընդ որում՝ Ընկերությունն առաջարկում է ռոումինգի ամենացածր սակագները՝ դեպի Արցախ մուտքային զանգերի, ինչպես նաև՝ Արցախից Հայաստան զանգահարելու համար:
4) Ինչ վերաբերում է Արցախում ռոումինգին առհասարակ, ընկերությունը «Ժամանակ» օրաթերթին և այլ ԶԼՄ-ներին առաջարկում է ծանոթանալ հետևյալ նյութերին և այսուհետ հարցին անդրադառնալ՝ ճանաչելով դրա էությունը.
● ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (02.09.2018թ.):
● Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան (31.05.2018թ.):
Ինչպես երևում է վերը նշվածից՝ ռոումինգի լինել-չլինելու հարցը դուրս է ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավասության շրջանակներից:
Ինչ վերաբերում է փոխկապակցման վճարին, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես՝ սկսած 2009թ-ին այդ հարցն առաջին անգամ բարձրացվելուց ի վեր մշտապես կողմնակից է եղել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող LRIC մեթոդիկայի հիման վրա փոխկապակցման վճարի կիրառմանը: Ընկերությունը ամանորյա հույս է հայտնում, որ նոր տարում՝ հարցի բարձրացման տասնամյակին, վերջապես հնարավոր կլինի հրաժարվել վերացական գնահատականների և բանակցությունների հիման վրա կարգավորվող սակագների ձևավորմանը և ներդնել գիտականորեն հիմնավորված մեթոդիկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ պատրաստ է այդ հարցում ցուցաբերել իր աջակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01