Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է իր իրավական դիրքորոշումը՝ հանրային ծառայողի արտահայտվելու ազատության վերաբերյալ:
«2018թ. նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայող Մ.Մադոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջի միջոցով հրապարակայնորեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել իր արտահայտվելու ազատության սահմանափակման կոնկրետ օրինակի վրա՝ ակնկալելով Պաշտպանի դիրքորոշումը դրա վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ վերջինիս կողմից բարձրացված հարցը առերևույթ վերաբերում էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը Արցախում՝ Մ. Մադոյանին առաջարկվել է գրավոր դիմումով ներկայացնել իր բողոքի մանրամասները: Վերջինս հրաժարվել է գրավոր դիմումով բողոք ներկայացնել իր կողմից կատարված հրապարակային հայտարարության վերաբերյալ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հրապարակելով որոշակի փաստեր և փաստարկներ, որոնք, իր համոզմամբ, սահմանափակում են իր խոսքի և մտքի ազատության իրավունքը:
Հարցի ուսումնասիրության արդյունքում, Պաշտպանը եկել է այն եզրահանգման, որ Մ. Մադոյանի ներկայացրած հարցը վերաբերում է արտահայտվելու ազատությանը, որն ամրագրված է մարդու իրավունքների միջազգային իրավունքում, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (հոդված 19) և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (հոդված 10), ինչպես նաև ԱՀ Սահմանադրությամբ, որի 42-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է.
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:
Կարևորելով արտահայտվելու ազատության պատշաճ պաշտպանությունն Արցախում՝ միևնույն ժամանակ պետք է շեշտադրել հետևյալ կետերն ընդհանրապես արտահայտվելու ազատության և մասնավորապես ներկայացված հարցի վերաբերյալ՝
Այսպիսով, 19-րդ հոդվածի 3-րդ կետը նշում է, որ արտահայտվելու ազատության սահմանափակումները պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ՝
ա) Այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար,
բ) Ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, բնակչության առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու համար:
Դաշնագրի թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունն ավելի մանրամասնորեն է անդրադառնում արտահայտվելու ազատության հնարավոր դրսևորումներին և դրանց սահմանափակումներին:
Իսկ ՄԻԵԴ իրավաբանությունը վերոգրյալի կապակցությամբ հանգում է հետևյալին՝
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «անհրաժեշտ» ածականը ենթադրում է ծայրահեղ սոցիալական անհրաժեշտության առկայություն։ Պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ՝ գնահատելու այդպիսի անհրաժեշտության առկայությունը, սակայն դա սերտորեն փոխկապակցված է եվրոպական վերահսկողության հետ (§45):
Ելնելով Դաշնագրով, Կոնվենցիայով և Սահմանադրությամբ ամրագրված վերոնշյալ դրույթներից՝ կարելի է արձանագրել, որ արտահայտվելու ազատության սահմանափակման աստիճանը հարաբերական է՝ կախված իրավիճակից և այլ էական հանգամանքներից:
Նույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայողի հիմնական պարտականությունները, այդ թվում՝ էթիկայի կանոնները պահպանելը: Իսկ 28-րդ հոդվածը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները՝
«Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ» (հոդված 28, մաս 1):
Քաղաքական զսպվածության և էթիկայի կանոնները պահպանելու դրույթներն առնչվում են, ի թիվս այլ իրավունքների և ազատությունների, նաև արտահայտվելու ազատությանը: Իսկ այլ անձանց (այդ թվում՝ իշխանություն կրող անձանց) մասին անհարգալից և վիրավորական արտահայտություններով զուգակցվող կարծիքներն առավել ևս չեն կարող համապատասխանել նշված դրույթներին:
«Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին»:
ՈՒստի, պետք է հաշվի առնել, որ հասարակության ընկալումներում հանրային ծառայողը կարող է մեծապես կրել իր կարգավիճակը և դրանով պայմանավորված իրավունքներն ու պարտականությունները նաև ոչ աշխատանքային ժամերին, և նրա արտահայտած կարծիքը կարող է վերագրվել նաև իր կարգավիճակին, ներառյալ՝ իր գործատուին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01