Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանում կատարված մի շարք գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի բնակիչները՝ ծնված 1989թ. և 1991թ, նախնական համաձայնության գալով սրճեփ սարքի դրամարկղից գողություն կատարելու շուրջ, 2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող սրճեփ սարքի դրամարկղը, գաղտնի հափշտակել զգալի չափի մետաղադրամներ, հավասարապես բաժանել միմյանց միջև և վերադարձել տուն։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև 29 և 27-ամյա երիտասարդների կողմից 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կատարած գողության, ինչպես նաև գողության փորձի այլ դեպքերի վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2015թ. ապրիլի 27-ին Երևանի 29-ամյա բնակիչը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում։ 2018թ. դեկտեմբերի 21-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է դատարանի կողմից՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Երևանի 27-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա մասով քրեական գործն առանձնացվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44