ARM | RUS |

Ռուբեն Մելիքյան. Շատ կարևոր է, թե որքանով են մեր իրավաբանական համայնքի համար իրավական արժեքները դոմինանտ

28.12.18 | 17:46

Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ Panorama.am-ն ամփոփել է անցնող տարվա իրավական անցուդարձը, անդրադարձել մտահոգություններին ու ակնկալիքներին։

Հարց-Պարոն Մելիքյան, 2018-ը ծանր տարի էր իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, նաև փաստաբանների համար։ Կարողացա՞ն պատվով դուրս գալ իրավիճակից։
Պատասխան -2018-ի հատկապես երկրորդ կեսի զարգացումները խոսում են այն մասին, որ այնուհանդերձ մեր իրավաբանական համայքը իր բոլոր կոմպոնենտներով զարգացման կարևոր փուլ է անցել և ունի որոշակի իմունիտենտ։ Իհարկե, պատվո՞վ դուրս եկավ, թե՞ ոչ, մի քիչ վաղաժամ է դրա մասին խոսել, որովհետև իմ պատկերացմամբ մենք ունենք ինչպես դրական, այնպես էլ ոչ դրական օրինակներ, բայց մի բան փաստ է՝ մենք այլևս ունենք իրավաբանական համայնք, որն ունակ է լինել պետականության ողնաշարը, կրել պետականության հիմնական արժեքները։ Իսկ նման անկայուն իրավիճակներում դա շատ կարևոր է։ Սա ոչ թե 1-2 տարվա աշխատանքի արդյունք է, այլ հարյուրավոր, հազարավոր մարդկանց եկար տարիների, ինչպես նաև նոր սերնդի ի հայտ գալու արդյունք է։ Կարծում եմ, որ հետագայի համար շատ կարևոր է, թե որքանով են մեր իրավաբանական համայնքի համար իրավական արժեքները դոմինանտ։ Այստեղ դրական միտումներ մենք կարող ենք տեսնել՝ լինելու անկախ քաղաքական վայրիվերումներից, լինելու իրավական պետության արժեքների կրող։

Հարց -Այսքանը կարծեք թե դրականի մասին էր, մտահոգությունների մասին ի՞նչ կասեք։
Պատասխան -Մտահոգությունների մասին ինքս էլ եմ շատ խոսել, դրանք վերաբերում են իրավական տարբեր գործընթացներին, որոնք նախնական կարելի է հետևություն անել, որ շատ խնդրահարույց են։ Մենք չունենք այս պահի դրությամբ դատարան մտած գործեր ու վերջանական եզրակացություններ անելու հնարավորություններ, բայց շատ փաստեր, որոնք վերաբերում են թե խափանման միջոցների կիրառմանը, թե ինքնին քրեական հետապնդումների հարուցմանը, խնդրահարույց են։

Հարց -Կա կարծիք՝ որոշ գործերով նախաքննությունը ձգձգվում է, մինչդեռ կարելի էր վեց ամիսների ընթացքում գործերից որոշներն արդեն դատարան ուղարկել։ Դուք համամի՞տ եք կարծիքին, ձգձգման միտում տեսնո՞ւմ եք։
Պատասխան -Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք քրեադատավարական համակարգ, որտեղ շատ մեծ դեր ունի նախաքննական գաղտնիքը, վերջնական հետևություններ անել հնարավոր չէ։ Երբ քրեական գործերը կմտնեն դատարան և ամբողջությամբ բաց կլինեն ինչպես կողմերի, այնպես էլ հանրության համար, այդ ժամանակ հնարավոր կլինի հետևություններ անել, օրինակ, կոնկրետ ժամանակահատվածում արդյոք նախաքննությունն իրականացնող մարմինները պատշաճ ջանասիրություն են դրսևորել և կատարել են համապատասխան քննչական գործողություններ, թե՞ անգործություն են ցուցաբերել։

Հարց -Պարոն Մելիքյանը, երբ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատեց դատարանը, բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Սա ճնշո՞ւմ է դատարանի, դատավորի, արդարադատության վրա։
Պատասխան -Ես տեսնում եմ, որ արդարադատության դերի ընկալման, իրավական մշակույթի ցածր լինելու խնդիր կա։ Այստեղ խնդիրը ոչ միայն ու ինքնին բողոքի ակցիաներն են, որ կարող են լինել ու լինում են ցանկացած երկրում, երբ մարդիկ դժգոհ են որևէ որոշումից, այլ իրավական այն պատկերացումներն են, որոնցով առաջնորդվում էին բողոքի ակցիայի՝ համենայն դեպս հրապարակային խոսք ասող մասնակիցները։ Իսկ այդ խոսքն այն մասին էր, եթե անգամ գործադիրը չի կարող միջամտել դատարանի որոշմանը, ժողովուրդը կարող է։ Այստեղ մենք լուրջ խնդիր ենք տեսնում։ Տարբեր առիթներով ասվում է՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, կուզեն կբացեն, կուզեն կփակեն, ինչ կուզեն կանեն։ Ահա այս ժողովրդի իշխանության թեզը, որն ակտիվորեն շրջանառվում է, ներկայացվում է առնվազն մասնակի, և մարդկանց մոտ առաջանում է այնպիսի մոտեցում, որ իրենք են որոշողը, այդ թվում նաև արդարադատության վերաբերյալ հարցերը։ Այնինչ իրականում արդարադատությունն իրականացվում է դատարանի դահլիճում, ոչ թե փողոցում։ Այս գաղափարը, կարծում եմ, շատ քաղաքացիների մոտ դեռ չի արմատացել, և այս հարցում, կարծում եմ, բացասական նշանակություն է ունեցել ներկայումս իշխող քաղաքական ուժի գործունեությունը։

Հարց -Տարածված լուրերի համաձայն, այս պահին ամենավատ վիճակում դատավորներն են, որոնք իբր տարիներ շարունակ որոշումներ են կայացրել զանգերով, հիմա չեն կարողանում կողմնորոշվել, իբր հիմա զանգողներ չկան։
Պատասխան -Սա շատ պարզունակացված մոտեցում է։ Զանգերով հարցեր լուծելու գաղափաը հանրային օրակարգ ներմուծվեց իշխող ուժի կողմից, ես նաև որոշակի տեղեկացվածություն ունենալով թե դատական իշխանությունից, թե ընդհանրապես պետական համակարգից, կարող եմ պնդել, շատ պարզունակացված մոտեցում է։ Երկորրդը, ես չէի ուզի, որ մենք նույն հարթության մեջ դնենք, բոլոր դատավորներին, իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչներին։ Հատկապես վերջին տարիներին մենք ունեցել ենք դրական զարգացում այս ուղղությամբ, և հատկապես մեր երիտասարդները՝ նոր մտածողության, նոր սերնդի ներկայացուցիչներ, կզարմանայի՝ իմանալով, որ կոնկրետ դատավորների (ես պատկերացնում եմ այդ անունները) նկատմամբ ճնշումներ են գործադրվել, թե նախկինում, թե ներկայում։ Նորից եմ կրկնում, խոսքը վերաբերում է ոչ բոլորին, այն վերաբերում է առաջին հերթին երիտասարդներին, բայց ոչ միայն երիտասարդներին։ Այստեղ նաև ոչ ճիշտ ընկալումների խնդիր կա, դատակն իշխանությունը լավ չպատկերացնելու խնդիր կա։
Ինչ խոսք, դատական իշխանությունում բազմաթիվ խնդիրներ կան, այն լուրջ ռեֆորմների կարիք ունի։ Մենք անընդհատ ենք տեսնում այդ խնդիրները, բայց դրանք անհրաժեշտ է լուծել շատ զգույշ, հաշվի առնելով համակարգի առանձնահատկությունները։ Կտրուկ գործողությունները, միջամտություններն արդեն իսկ եղած դրական արդյունքները կարող են վտանգել։ Իսկ որքան էլ շատ շատեր համար տեսանելի չէ, բայց ինձ համար մենք բավականին լուրջ առաջընթաց ունենք դատական իշխանության ոլորտում, և հենց դա է, որ լինելու է մեր իրավական պետության ողնաշարը, որովհետև մարդու համար առաջնային կարևորություն ունի, թե որքանով են իրենց իրավունքները պաշտպանվում։ Իսկ պաշտպանության կարևոր հանգույցը հենց դատական իշխանությունն է, և որպես դրա հետևանք արդար դատաքննության իրավունքն է։
Եղած խնդիրներն այնպես ձևակերպել ու այնպես ներկայացնել, որ ինքնին դատական իշխանության՝ առանց այն էլ ոչ բարձր հեղինակությունը հարվածի տակ է դնում, իմ կարծիքով, արդյունավետ չէ ու չի բխում մեր իրավական պետության զարգացման շահից։

Հարց -Քրեական հետապնդումների թիրախում հայտնվեցին հիմնականում բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, նրանից մեկի փաստաբանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Դուք համակարծի՞ք եք այդ հայտարարության հեղինակի հետ։
Պատասխան -Նախ պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեպքում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ անձի պաշտպանի, ապա նա շահագրգռված սուբյեկտ է, նրա ցանկացած հայտարարություն պետք է դիտել որպես օբյեկտիվորեն կողմնակալություն ունեցող սուբյեկտի հայտարարություն։
Ինչ վերաբերում է օբյեկտիվ վիճակին, ապա ես նշեցի, արդեն իսկ կան փաստեր, որոնք նման մտավախություն առաջացնում են, որ այս գործընթացներն ունեն քաղաքական կոմպոնենտ։ Բայց ավելի ամբողջական հետևություններ կարելի է անել ավելի ուշ, երբ հանրությանը հասանելի կլինի գործի նյութերի ավելի մեծ ծավալ։

Հարց -Եկող տարվանից ի՞նչ ակնկալիքներ, ցանկություններ ունեք։
Պատասխան-Ես կուզեի, որ հատկապես իրավաբանական համայնքը գիտակցի իր կարևորագույն, ես կասեմ նույնիսկ պատմական առաքելությունը պետականության զարգացման գործում, իսկապես կանգնի իրավական մշակույթի պաշտպանության դիրքերում։ Յուրաքանչյուր մասնագետ լինի իր դիրքերում։ Եվ եթե մեր իրավաբաններն իրենց խղճի առաջ հանգիստ լինեն և կատարեն այն պարտականությունները, որ ստանձնել են տարբեր դիրքերում, և եթե այս մոտեցումը գերակշռող դառնա, մենք վստահաբար հնարավորություն կունենանք արագ տեմպերով մոտենալ իրավական պետության մեր իդեալներին։


Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է պատարագի

Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է...

13:38

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան Սաղաթելյան

Որևէ մեկը թող պահանջ չներակայացնի՝ ով մասնակցի ընտրություններին. Իշխան...

13:25

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան Սաղաթելյան

Դեռ հստակ որոշում չկա՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է նախընտրական դաշինքը ղեկավարելու, թե՞ ոչ. Իշխան...

13:23

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն

Միրզոյան-Ռուբիո հանդիպման ընթացքում նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ...

13:21

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում. Նախարար

2025-ին գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որից 6-ը՝ ծառայության հետ կապված...

13:17

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է. Պապիկյան

Բանակում կանանց ներգրավման տեմպը գոհացուցիչ չէ, բայց ծրագիրը արդյունք տվել է....

12:52

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ–ն 2026–ի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով. Իշխան...

12:38

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

12:22

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության...

12:09

Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

11:36

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը Գրին քարտի խաղարկության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը Գրին քարտի...

11:12

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում

09:48

Արարատ Միրզոյանը կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

Արարատ Միրզոյանը կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

09:27

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Արթիկի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք...

09:04

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

19:16

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով». Քննչական կոմիտե

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

19:06

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

18:03

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի...

17:39

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի...

17:19

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին. Բաբայան

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին....

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55