Պարզաբանում. «Ինչու է ՊՆ-ն ֆինասավորել կրթությունս եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները. Բաց նամակ» վերտառությամբ հրապարակ օրաթերթի ինտերնետային էջի հրապարակման վերաբերյալ
Բ/ծ կապիտան Սոս Վահագնի Պետրոսյանը (ծնված 19.10.1988թ., Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատ), ով հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ: Հիմնական բազային մասնագիտացումը` “բուժական գործ զինված ուժերում”:
Բ/ծ կապիտան Ս. Պետրոսյանը 2015 թվականին գործուղվել է ՉԺՀ ՊՆ Շանհայի 2-րդ ռազմաբժշկական համալսարան՝ օտարերկրյա զինվորական բժիշկների համար նախատեսված մագիստրոսական ծրագրի դասընթացներին մասնակցելու համար: Մագիստրոսական ծրագրով նա այլ տեսակի բժշկի որակավորում չի ստացել:
Ուսումնառության ընթացքում նա անցել է ինտերվենցիոն սրտաբանության կուրսեր: Սակայն դա նոր մասնագիտացում չէ, այլ ընդամենը դասընթաց է, որտեղ նա ձեռք է բերել որոշակի գործնական հմտություններ:
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետով (ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում` նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի) և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ոլորտում նման գործնական հմտություններ ունեցող բժիշկ-սպաների համապատասխան հաստիքներ չկան, բ/ծ կապիտան Ս. Պետրոսյանը նշանակվել է առանձին բժշկական ջոկատի ընդունարանի պետի պաշտոնին:
Վերջին նշանակումը համապատասխանում է կապիտան Ս. Պետրոսյանի հիմնական մասնագիտությանը և զինվորական բժշկի համար կարևոր փորձ է հետագա ծառայողական աճի համար: Նա դեռ չի ավարտել կլինիկական օրդինատուրա, հետևաբար դեռ չի կարող համարվել նեղ մասնագիտացում ունեղող բժիշկ:
Մեզ հասկանալի չեն կապիտան Ս. Պետրոսյանի հայտարարության մոտիվները, քանի որ ռազմական բժիշկը իր երդմանը համապատասխան պետք է ծառայի զինվորականներին ցանկացած վայրում:
ՀՀ ՊՆ
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55