Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։
Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում:
Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ. դեռևս 1988-1989 թթ. տեղի էին ունեցել պատանդառության և առևանգման առանձին դեպքեր, և հետագայում, հակամարտության լարման հետ պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սրվեց։ Ազգությամբ հայերին պատանդ վերցնելու պրակտիկան լայն տարածում է գտել հատկապես 1991 թ. Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման «Օղակ» գործողության ժամանակ:
«Մարդկանց առևանգումները տեղի էին ունենում Արցախի ամբողջ տարածքում, որից հետո նրանք հայտնվում էին ադրբեջանական բանտերում և կալանավայրերում, որտեղ ենթարկվում էին դաժան խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի:
Միայն 1991 թ. ութ ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի տարբեր գյուղերից 640 խաղաղ բնակիչներ անօրինական կերպով ձերբակալեցին կամ գերեվարվեցին: 127 հայեր կեղծ մեղադրանքներով դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման, որոնցից 31-ը մահացել են կանոնավոր բնույթ կրող խոշտանգումների հետևանքով»,- նշված է փաստաթղթում:
Հուշագրում նաև բազմաթիվ փաստեր են բերվում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ընթացքում և 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիր ստորագրվելուց հետո ադրբեջանական կողմից հայ պատանդների և ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների իրականացման վերաբերյալ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ բարձրացնելով անհայտ կորածների հարցը և, միևնույն ժամանակ, հրաժարվելով դրա լուծման համար որևէ համագործակցությունից, Ադրբեջանն ակնհայտորեն քողարկված նպատակներ է հետապնդում:
Մասնավորապես, ադրբեջանական կողմը փորձում է շահարկել ռազմագերիների և անհայտ կորածների հարցերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից Արցախի Հանրապետության տարածքում կատարված հանցագործություններն արդարացնելու նպատակով:
Այս արշավը հանրային կյանքի բոլոր ոլորտները ներառող պետական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է հայատյացության հրահրմանն ու հայերի դեմ հանցագործությունների խրախուսմանը: Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիզմն ու այլատյացությունը հաստատված է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01