ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Ողջունելով դեսպանին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը Հայաստանում և նշել, որ նրա աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-քուվեյթյան հարաբերություններում: ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է երկու պետությունների միջև առկա երկխոսությունը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ նաև նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:
Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և տարիներ տևած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ Հայաստանից գնում է լավ հիշողություններով:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը վստահեցրել է, որ դրանք հաստատուն հիմքերի վրա են և շարունակում են զարգանալ: Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին նույնպես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, երկկողմ շփումները, առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33