Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով աշխատանքային խմբի գործունեության հեռանկարները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինչպես պայմանավորվել էինք, մենք աշխատանքային խումբ կստեղծենք, որը կզբաղվի մեր երկրների միջև տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ… Առաջարկում եմ այսօր խոսել հենց այդ թեմայով և այն մասին, թե ինչ է արել ռուսական կողմը»,- ասել է Պուտինը՝ հավելելով. «Դուք ասել էիք, որ համապատասխան հանձնարարականներ կտաք իշխանությանը, որպեսզի բելառուսական կողմի գործընկերները նույնպես աշխատեն»:
Նախագահները նաև շնորհավորել են միմյանց և ռուս ու բելառուս ժողովուրդների Ամանորը: «Միգուցե Ամանորի շեմին մեր հանդիպումները լավ ավանդույթ դառնան»,- ժպիտով նկատել է Պուտինը:
Լուկաշենկոն ժպիտով համաձայնել է:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է լրագրողների համար փակ ռեժիմով: Նախագահների այսօրվա հանդիպման շրջանակում կքննարկվեն 1999թ.-ի Դաշնակցային պետության մասին պայմանագրի իրականացման և ֆինանսական հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով:
Նախագահները մինչ այս հանդիպել էին դեկտեմբերի 25-ին, նրանց հանդիպումը տևել էր 4 ժամ: Հաղորդվել էր, որ Լուկաշենկոյին չի հաջողվել ռուսական գազի գնի շուրջ համաձայնության գալ Պուտինի հետ:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44