ARM | RUS |

«Դեմ ենք հարկերի համահարթեցմանը». մի շարք քաղաքացիներ Հարկային օրենսգրքում փոփոխությունների դեմ ստորագրահավաք են սկսել

29.12.18 | 21:22

ՀՀ մի շարք քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարելու նախագծին: «Դեմ ենք հարկերի համահարթեցմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները, ովքեր, ի դեպ, նաև օնլայն ստորագրահավաք են կազմակերպել, ասում են, որ ցանկացած հարկային բարեփոխման նախաձեռնություն պիտի ելնի բացառապես պրոգրեսիվության պահպանման հրամայականից։ «Գտնում ենք, որ առաջարկվող նախագիծն ուղղակի հակասում է արդարության, հավասարության և համերաշխության արժեքներին»,-ընդգծում են նրանք։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«2018թ․ նոյեմբերին ժամանակավոր կառավարության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ նախնական տեղեկությունների, նորաստեղծ Ազգային ժողով կմտնի գալիք հունվար֊փետրվար ամիսներին։

Հարկային նոր համակարգի նախագծի առավել ուշագրավ կետերից մեկը վերաբերում է եկամտային հարկի գործող դրույքաչափերի փոփոխությանը։

Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան համակարգ՝ 23% (մինչև 150 հազար դրամի համար), 28% (150 հազարից մինչև 2 միլիոն դրամի համար) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Նոր նախագիծն առաջարկում է համահարթեցնել հարկերը՝ սահմանելով 23% միասնական դրույքաչափ, որը մինչև 2023թ․ կնվազեցվի մինչև 20%-ի։

Այսինքն՝ միջին և բարձր աշխատավարձ ստացողների համար հարկային դրույքաչափը 2019թ․-ին կնվազի 5% և 13%-ով, իսկ մինչև 2023թ․-ին՝ 8% և 16%-ով, մինչդեռ ցածր աշխատավարձ ստացողների համար այն սկզբնական շրջանում կմնա ամբողջությամբ անփոփոխ, իսկ հետագայում կնվազի ընդամենը 3%-ով ։
Նախագիծը առաջարկում է նվազեցնել նաև շահութահարկի դրույքաչափը՝ 20%-ից 18%-ի։

Ի լրումն արդեն իսկ հնչած մասնագիտական քննադատությունների, մենք հայտնում ենք մեր քաղաքական անհամաձայնությունը վերոհիշյալ օրենքի նախագծին հետևյալ պատճառներով՝

● Նախագիծը ենթադրում է հարկային բեռի փոխանցում՝ հարուստ փոքրամասնությունից աղքատ մեծամասնությանը։ Շահութահարկի, միջին և հատկապես բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկերի զգալի նվազեցման արդյունքում առաջացած բյուջետային կորուստները վերականգնելու նպատակով արդեն իսկ որոշվել է բարձրացնել մի շարք անուղղակի հարկեր (սպառողական և մասնավորապես՝ ակցիզային), նաև քննարկվում է այլ անուղղակի հարկերի բարձրացման հնարավորությունը (մասնավորապես, քաղաքացիների կողմից որոշ ծառայություններից օգտվելու համար սահմանված պետական տուրքերի)։ Այլ կերպ ասած՝ միջին և հատկապես ունևոր խավի ուղղակի հարկերի զեղչման արդյունքում տուժելու է աղքատ մեծամասնությունը։

● Հարկային դրույքաչափերի համահարթեցումը սրում է եկամուտների անհավասարությունը, նպաստում է սոցիալական անարդարությանը։ Մինչդեռ ցածր աշխատավարձ ստացողների համար առաջնային անհրաժեշտության ծախսերը կազմում են եկամտի ամբողջ կամ առնվազն որոշիչ մասը, բարձր աշխատավարձ ստացողի եկամուտը գոյատևման համար անհրաժեշտ նվազագույնից բազմակի ավելին է։ Բոլորովին պարզ է, որ ամսական 150.000 դրամ եկամուտ ունեցողը 34.500 դրամ (23%) հարկ վճարելու պարագայում որակական առումով արդեն իսկ կորցնում է շատ ավելին, քան ամսական 2 միլիոն դրամ եկամուտ ունեցողը նույնիսկ 720.000 դրամով (ներկայի 36%ով) հարկվելու պարագայում։ Ցանկացած հարկային համակարգ, ի վերջո, հիմնվում է վերաբաշխման որոշակի սկզբունքների վրա․ մինչդեռ պրոգրեսիվ հարկային համակարգը ուղղված է մեղմելու հաճախ կառուցվածքային պատճառներով ի հայտ եկած անհավասարությունն ու անարդարությունը, համահարթեցումը միայն սրացնում է դրանք։

● Հայաստանում արդեն իսկ անընդունելի չափերի հասած սոցիալական բևեռվածությունը խորանալու է նախագծի ընդունմամբ։ Բարձր եկամուտ և շահույթ ապահովողները կուտակելու են ավելի, քան կկարողանային կուտակել գործող համակարգի պայմաններում։ Շարունակելու ենք ունենալ տնտեսապես իշխող ու շարունակ հզորացող փոքրամասնություն, որն իր ձեռքերում կենտրոնացնում է անհամեմատ ավելի մեծ տնտեսական ռեսուրսներ, այդ թվում կապիտալ, քան ժողովրդի մեծամասնությունը։ Տնտեսական ուժն ու ազդեցությունը միշտ էլ քաղաքական են, ինչն այս նախագիծը դարձնում է անընդունելի նաև քաղաքական առումով։

Ուստի՝ հարկային համակարգի բարեփոխման, գործող դրույքաչափերի և շեմերի վերանայման անհրաժեշտությունը չժխտելով, համարում ենք, որ ցանկացած հարկային բարեփոխման նախաձեռնություն պիտի ելնի բացառապես պրոգրեսիվության պահպանման հրամայականից։ Գտնում ենք, որ առաջարկվող նախագիծը ուղղակի հակասում է արդարության, հավասարության և համերաշխության արժեքներին։ Մենք կոչ ենք անում նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին և երկրի քաղաքական ղեկավարությանը հետ կանգնել այս գործընթացից և մշակել պրոգրեսիվ հիմունքներով, արդար ու ժողովրդի լայն շերտերի շահերից բխող նոր հարկային օրենսդրություն։

Հրակ Փափազեան

Զառա Հարությունյան

Սամսոն Մարտիրոսյան, քաղաքագետ/լրագրող

Արփինե Գալֆայան

Վահրամ Սողոմոնյան, քաղաքագետ

Աննա Շահնազարյան

Անտոն Իվչենկո, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Արմինե Իշխանյան, Սոցիալական քաղաքականության ամբիոն, Լոնդոնի տնտեսագիտական համալսարան

Նարինե Խաչատրյան, լրագրող

Արփինե Գինոսյան, թարգմանիչ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Քնարիկ Խուդոյան, լրագրող

Գայանե Այվազյան, պատմաբան, Մատենադարան

Անուշ Սարգսյան, պատմաբան, Մատենադարան

Ալա Խառատյան, գիտաշխատող

Վիոլետ Գրիգորյան, գրող

Հովհաննես Ավետիսյան, հանրային ֆինանսների կառավարման մասնագետ

Մարո Մաթոսյան

Լուսինե Դավթյան, արվեստագետ

Սիրանուշ Բեգլարյան, արվեստաբան, Մատենադարան

Նելլի Փայտյան, միջազգայնագետ

Նարեկ Ալեքսանյան, լրագրող

Գոհար Շահնազարյան

Սիրան Հովհաննիսյան

Լարա Ահարոնեան

Մարինե Պետրոսյան, գրող

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Սևան Պետրոսյան

Արամայիս Ամիրբեկյան

Աննա Թերզիկյան

Գոռ Ենգոյան, արվեստագետ/համադրող, ՆՓԱԿ

Ժաննա Անդրեասյան

Հրայր Սավզյան

Շահանե Խաչատրյան, լրագրող

Աննա Ժամակոչյան, հետազոտող

Մարիամ Դավթյան, բանասեր

Քրիստինե Արմենակյան, ԲունԹՎ

Նարեկ Բունիաթյան, երաժիշտ

Էլվիրա Մելիքսեթյան

Սոֆյա Մանուկյան

Մուրադ Վարձելյան

Օլյա Ազատյան

Արմինե Զաքարյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Արփինե Թովմասյան, լեզվաբան

Անի Ասրիբաբայան

Լուսինե Խառատյան

Արփի Հովհաննիսյան, ֆինանսիստ

Անի Թադևոսյան

Մառա Սեփխանյան, ծրագրավորող

Արթուր Միրզոյան

Էլիզա Մխիթարյան, ուսանող

Գեղամ Գևորգյան

Նանե Մովսիսյան, խմբագիր

Նվարդ Մարգարյան, սոցիալական աշխատող

Անուշ Համբարյան, ուսանող

Մոմիկ Վարդանյան

Քնարիկ Սարգսյան, բանասեր

Նվարդ Մանասյան

Արփի Մանուսյան, սոցիոլոգ

Աստղիկ Պետրոսյան, մարդկային ռեսուրսների մասնագետ

Սոնա Մանուսյան, ԵՊՀ, «Սոցիոսկոպ» ՀԿ

Արթուր Պետրոսյան, արվեստագետ

Անի Թունիյանց, որակի ապահովման ինժեներ

Անի Ենոքյան, արվեստաբան

Աստղիկ Ղազարյան, ուսանող

Արման Վարդանյան, ռեժիսոր

Տաթևիկ Կանդայան

Վահագն Թադևոսյան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական

Նարեկ Մկրտումյան

Գագիկ Չարչյան, արվեստագետ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Կամո Մանուկյան, ինժեներ

Նարեկ Վարդանյան, պատմաբան

Նարինե Մանուկյան, սոցիալական աշխատող

Նարեկ Թութխալյան, սոցիալական աշխատող, Վորլդ Վիժն Հայաստան

Արմեն Մխչյան, Սոցիալ Դեմոկրատական Հարթակ

Արէն Քերթեշեան

Տիգրան Գիշյան, տնտեսագետ

Վահագն Մինասյան, ինժեներ

Արարատ Ալիխանյան, իրավագետ

Սաշիկ Սուլթանյան, իրավապաշտպան

Հովհաննես Իշխանյան, լրագրող

Մարիաննա Փահլևանյան, հոգեբան

Էդուարդ Դանիելյան, իրավապաշտպան/հետազոտող

Արէ Մարտիրոսյան

Մարիամ Խալաթյան, սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» ՀԿ

Կարինե Դավթյան, իրավագետ

Սաթենիկ Սիմոնյան

Մամիկոն Հովսեփյան, իրավապաշտպան

Ռաֆայել Իշխանյան, իրավաբան

Սևակ Մամյան

Լուսինե Սարգսյան, հոգեբան

Ալիսա Քամալյան, հոգեբան

Միլենա Աբրահամյան

Վահրամ Աղասյան, արվեստագետ

Անահիտ Սիմոնյան, հետազոտող:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55