Նիկաբ կամ հիջաբ կրող կանայք ամենաքիչը կարող են թաքցնել սուտը: Սա պարզել են Կանադայում Օնտարիոյի համալսարանի և Նիդերլանդներում Ամստերդամի համալսարանի հետազոտողները: Նրանք ենթադրել են, որ զրուցակիցն ուշադրությունը կենտրոնացնում է աչքերի վրա և չի շեղվում մյուս դիմագծերի կամ հագուստի պարագաների վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Law and Human Behavior ամսագրում:
Գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում կամավոր կանանց երկու խմբերի երկու տարբեր տեսանյութ են ցույց տվել: Տեսանյութերից մեկում եղել է կին, որը պայուսակից իրեր է գողացել: Հետո մասնակիցներին խնդրել են տեսախցիկի առաջ ասել, որ իրենք չեն տեսել, թե ինչպես է ինչ-որ մեկը գողություն անում: Արդյունքում այն կանայք, որոնք դիտել են գողի մասին տեսանյութը, ստել են, իսկ մյուսները ճիշտն են ասել: Հետո բոլոր կանանց յուրաքանչյուր խմբում բաժանել են 3 ենթախմբի, մի մասը կրել են սև նիկաբ, երկրորդ մասը՝ հիջաբ, երրորդ ենթախմբի անդամները մնացել են սովորական հագուստով:
Երբ հետազոտողները «ականատեսների» ցուցմունքների տեսանյութերը ցույց են տվել նորից ընտրված կամավորներին, վերջիններս սուտն ավելի լավ են տարբերել, եթե կինը նիկաբ կամ հիջաբ է կրել: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ մուսուլմանական ավանդական հագուստը օգնում է նկատել, որ ստող մարդը փորձում է հայացքը մի կողմ շրջել: Այս դեպքում դրանք կատարում են ստի դետեկտորի դեր՝զրուցակցին հնարավորություն տալով հասկանալ՝ երբ է նա ստում:
Նիկաբը կանացի հագուստ է, որը փակում է դեմքը՝ աչքերի համար նեղ բացվածքով: Հիջաբը փակում է գլուխը և ուսերը՝ դեմքը բաց թողնելով:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55