ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը տարվա ընթացքում, երբեմն ստանում է նաև զավեշտալի զանգեր: ԱԻՆ լրատվության վարչությունից Tert.am-ին են տրամադրել այդ զանգերից մի քանիսը, որոնց, ըստ նրանց, փրկարարներն արձագանքում են անխտիր:
Դեպք 1
Քաղաքացին՝ տղամարդ, զանգահարել էր և ասում էր, որ չգիտեն տոլմա փաթաթելու ձևը, և օգնություն էր խնդրում։
Դեպք 2
Մի տարեց քաղաքացի զանգահարել է և, մտածելով, թե խոսում է ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ հետ, հարցրել, թե ինչու տարեցները նվերներ չեն ստանում ձմեռ պապից:
Դեպք 3
Զանգահարում է կիսով չափ ռուսախոս քաղաքացի և ասում է, որ իրենց 9-րդ հարկի բնակարանի լվացարանից իր վրա ֆշշացնում է մի գյուրզա, ապա հայերեն հայհոյում և անջատում հեռախոսը: Զանգահարողը, միևնույն ժամանակ, հրաժարվում է հայտնել իր անձնական տվյալները՝ անուն, ազգանունը: Հետադարձ զանգի ժամանակ քաղաքացին, սակայն, հայտնում է, որ ինքը ծառայել է Աֆղանստանում և հիմա արդեն օձին սատկացրել է և փրկարարների օգնության կարիքը այլևս չկա: Այս անգամ քաղաքացին կիսով չափ խոսում է հայերեն և ճշտող հարցին, թե ինչու առաջին զանգի ժամանակ չի խոսել հայերեն, պատասխանեց, որ ինքը հայերեն գիտի, բայց ազգությամբ կիսով չափ ռուս է, և շնորհակալություն հայտնեց հետադարձ զանգի համար: Ավելի ուշ քաղաքացին հայտնեց, որ սխալվել է և պատուհանից ընկած ստվերն է օձ համարել:
Դեպք 4
Զանգահարել էր քաղաքացի` տղամարդ, և ցանկանում էր ճշտել` կարո՞ղ է Գագիկ Սուրենյանը անվադողերի բիզնես ունի, քանի որ հաղորդում է, որ սպասվում են տեղումներ, բոլորը փոխեն անվադողերը, բայց եղանակը չի փոխվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01