ARM | RUS |

Մարիխուանայի օրինականացումից մինչև առաջին կին նախագահ. Վրաստանի ներքաղաքական կյանքը 2018 թվականին

05.01.19 | 23:59

2018 թվականի ընթացքում Վրաստանում քաղաքական տարբեր ուժերի և հանրության ուշադրության կենտրոնում էին երկրում տեղի ունեցող մի շարք ներքաղաքական գործընթացներ և դրանց արդյունքում կատարվող վերադասավորումները։

Տարվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցան մի շարք բազմամարդ ակցիաներ, որոնց նախնական պահանջները վերաճում էին իշխանությունների հրաժարականի պահանջի։ Ակցիաներից կարելի է առանձնացնել, օրինակ, «Սպիտակ աղմուկ» շարժումը՝ Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանության գործողությունների դեմ: Բազմամարդ բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաև մայրաքաղաքի կենտրոնում երկու անչափահասների սպանության աղմկահարույց գործի վերաբերյալ։

Պատճառը, ըստ ցուցարարների, կողմնակալ դատավճիռն էր: Ցույցերի առաջին օրերին հրաժարական տվեց գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։ Սակայն ցուցարարները պահանջում էին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը, ով 2 օր անց նույնպես հրաժարական տվեց։ Որպես հրաժարականի պատճառ Կվիրիկաշվիլին նշել է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած տարաձայնությունները: Իշխող կուսակցությունը Վրաստանի վարչապետի պաշտոնի համար առաջադրեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը, ով դարձավ «Վրացական երազանքի» 6-ամյա կառավարման 4-րդ վարչապետը:

Նշենք, որ Մ. Բախտաձեն վրացական հանրության շրջանում ասոցացվում է Բիձինա Իվանիշվիլիի հետ, քանի որ նրա ընտանիքի մտերիմ ընկերն է: Վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Բախտաձեն հայտարարել է, որ մտադիր է ավարտին հասցնել «իր ժողովրդի պատմական ընտրությունը»՝ նկատի ունենալով եվրատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք ինտեգրացիան: Որպես իր գործունեության գերակայություն՝ ընդգծել է նաև «փոքր և արդյունավետ կառավարություն» ունենալու խնդրի մասին, որի արդյունքում Վրաստանում 14 նախարարության փոխարեն կգործի 10 նախարարություն։ Նա Մշակույթի և սպորտի նախարարությունը միավորել է գիտության և կրթության նախարարության հետ, Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունը միավորել է արդարադատության նախարարության հետ: Հետաքրքրական է այն փաստը, որ լուծարվել է Oկուպացված տարածքներից փախստականների և բռնի տեղահանվածների նախարարությունը, որի ֆունկցիաները բաշխվել են այլ գերատեսչությունների վրա։

Այս ամենի համատեքստում նշենք, որ ընդդիմադիրները իշխող կուսակցությանը քննադատում էին այն բանի համար, որ Բիձինա Իվանիշվիլիի հայեցողությամբ են նշանակվում կադրերը, որոնք որպես կանոն իրենց պաշտոններին կարճաժամկետ են մնում ու ամեն հերթական փոփոխությունը նոր ցնցումների է հանգեցնում։ Փորձագետները հիմնականում մատնանշում են վերջին վեց տարիների պրակտիկան, համաձայն որի՝ Բ. Իվանիշվիլիի կողմից իշխանության եկած ներկայացուցիչները շատ շուտ սպառում են իրենց քաղաքականության մեջ։

Վրաստանում արդեն մի քանի տարի շարունակ քննարկվում է հակաթմրադեղային քաղաքականության ազատականացման հարցը։ Եվ 2018-ին բավական աղմկահարույց իրադարձություն էր թերևս այն, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ Վրաստանում մարիխուանա օգտագործելն օրինական դարձավ։ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ «մարիխուանայի օգտագործումն անձի՝ իր ժամանցն ազատ տնօրինելու իրավունքն է»։ Այս որոշմամբ օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը։ Նշենք, որ մարիխուանա ծխելն արգելված է փողոցում, սրճարաններում, ռեստորաններում, այգիներում, պուրակներում, մարզադաշտերում, կինոթատրոններում, թատրոններում, դպրոցներում և կրթական հաստատություններում, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում։ Ըստ նոր օրենքի, մարիխուանա ծխել թույլատրվում է միայն տանը։ Դատարանի որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը պատժելի կլինի միայն այն դեպքում, եթե այն վտանգ է ներկայացնում երրորդ անձանց համար: Միաժամանակ մարիխուանայի աճեցման և տարածման համար քրեական պատիժը շարունակում է ուժի մեջ մնալ:

Տարվա ընթացքում ակտիվ քննարկումների առարկա դարձավ նաև Վրաստանի խորհրդարանի կուտակային կենսաթոշակի մասին օրենքի ընդունումը։ Համաձայն օրենքի, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարից՝ աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձի 2 տոկոսը պետք է փոխանցեն կենսաթոշակային ֆոնդին, ևս երկուական տոկոս կփոխանցեն գործատուն և պետությունը։ Նոր համակարգը թույլ կտա մարդկանց հետաձգել թոշակի անցնելն ու շարունակել խնայողություններ կուտակել: Սակայն այն բանից հետո, երբ մարդը հասնում է կենսաթոշակային տարիքի, պետությունն ու գործատուն դադարում են փող փոխանցել նրա հաշվեհամարին: Նա կարող է իր խնայողություններին ավելացնել միայն իր 2 տոկոսը: Օրինագծի հեղինակներն ակնկալում են, որ նոր համակարգի գործարկման առաջին ֆիսկալ տարում ներդրումների ընդհանուր գումարը կհասնի 400 մլն լարիի (ավելի քան 163 մլն դոլար):

Ինչ վերաբերում է տնտեսական միտումներին, ապա 2018 թվականն աչքի ընկավ լարիի արժեզրկմամբ, գնաճով և գործազրկության բարձր մակարդակով։ 2018-ի հուլիսին գրանցվեց լարիի ամենամեծ արժեզրկումը 2017թ-ից ի վեր: Եվ, թերևս, այս հանգամանքով է պայմանավորված տարբեր ապրանքատեսակների գների բարձրացումը: Նշենք, սակայն, որ Վրաստանում գործազրկության մակարդակը վերջին 2 տարվա ընթացքում զգալի փոփոխություններ չի կրել և նախկինի պես բարձր է: Բավականին բարձր է գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում: Նրա գրեթե մեկ երրորդը (մոտ 30%) չի աշխատում: Ըստ ՄԱԿ Մանկական հիմնադրամի կատարած հետազոտության տվյալների՝ Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները։ Նույն հետազոտության համաձայն՝ երկրում աղքատության շեմից ներքև է գտնվում բնակչության 21,7%: Հետազոտության հեղինակները կարծում են, որ աղքատության աճը պայմանավորված է տնտեսության աճի տեմպերի ոչ արագ լինելով, գնաճի մակարդակի բարձրացմամբ:

2018-ին հանրային հնչեղություն ստացած իրադարձություններից է Վրաստանում «պատմական» անվանումը ստացած նախագահական վերջին ուղղակի ընտրությունները, որի արդյունքում Վրաստանում առաջին անգամ կին թեկնածուն նախագահ ընտրվեց։ Ընտրություններն այդ անվանումն էին ստացել, քանի որ Վրաստանի պատմության մեջ նախագահական ընտրությունները անցյալում երբեք երկու փուլով չեն ընթացել, Վրաստանի նախագահն առաջին անգամ ընտրվեց վեց տարով (մինչ այդ հինգ տարով), ընտրությունների մասնակից երկու թեկնածուներն էլ Մ. Սահակաշվիլիի կառավարությունում զբաղեցրել էին ԱԳ նախարարի պաշտոններ, երկու թեկնածուներն էլ առաջին փուլում գրեթե հավասար արդյունք են գրանցել, դե ֆակտո իշխող կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել Վրաստանի մոտ 600 հազար քաղաքացու՝ այսպես կոչված «սև ցուցակում» ներառված անձանց պարտքերը բանկերին և ֆինանսական այլ ինստիտուտներին չեղարկել։ Այս որոշման մասին ընտրողներին հայտնել է անձամբ վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով, մասնավորապես, շեշտել է, որ հարկերի չեղարկումը կսկսվի դեկտեմբերի 15-ին և կավարտվի դեկտեմբերի 31-ին։ Իշխանությունների այս որոշումը հասարակական կազմակերպություններն ու փորձագետները պոպուլիստական քայլ են անվանել։ Այն հաճախ մեկնաբանվում էր որպես ընտրողներին կաշառելու փորձ։ Իսկ ընդդիմությունը հայտարարել էր, որ իշխանությունները իրենց գաղափարն են իրականացնում՝ ներկայացնելով որպես սեփական։

Ամփոփելով 2018 թվականը՝ կարելի է արձանագրել, որ մի շարք օրենքների ընդունումը, չնայած բուռն քննարկումներին ու տարբեր շահարկումներին, այնուամենայնիվ այլևս իրականություն է, չնայած դրանց ռիսկերին։ Եզրափակելով ընտրական տարբեր գործընթացները Վրաստանում, կարելի է նկատել, որ վրացական ընդդիմությունը բավական ակտիվ նախընտրական պայքար էր մղում, չնայած այն հանգամանքին, որ իշխող կուսակցությանը հաջողվեց պահպանել իշխանությունը: Հարկ է փաստել նաև, որ առաջիկայում Վրաստանի քաղաքական կյանքում փոփոխությունների հավանականությունը փոքր է, քանի որ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում իշխանությունը «Վրացական երազանք» կուսակցության «ձեռքում» է։

168.am


Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

09:03

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Լոնդոն

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի...

14:03

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց. Հովհաննիսյան

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց,...

12:12

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն...

09:00

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա Տարասովա

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա...

12:46

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

12:23

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

12:06

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55