ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով սենատոր Բոբ Մենենդեսի խոսքը:
«Ես աջակցում եմ այս թեկնածությանը, սակայն ակնկալում եմ սերտորեն աշխատել տիկին Թրեյսիի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես նա կխրախուսի Հայոց ցեղասպանության ազնիվ ճանաչումը», - ասել է ամերիկացի սենատորը:
Նշենք, որ Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպաններին առաջադրում է նախագահը, սակայն հաստատում Սենատը: Լին Թրեյսին ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը:
Ավելի վաղ իր հայտարարություններից մեկում Լին Թրեյսին ասել էր, որ Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղությամբ, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռությունը՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ լրատվամիջոցների աջակցություն:
Ինչպես հաղորդում է ANCA-ն, Բոբ Մենենդեսն անդրադարձել է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Իրլի Լիտցենբերգերի թեկնածության հաստատմանը:
«Ես աջակցում եմ պարոն Լիտցենբերգերի թեկնածությանը և ակնկալում սերտորեն աշխատել և շարունակական երկխոսություն ունենալ նրա հետ այն հարցի շուրջ, թե ինչպես նա կհորդորի ադրբեջանցիներին հետ կանգնել սպառնալիք ներկայացնող վարքագծից, որը կարող է անհանգստություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի շփման գծում և թե ինչպես նա կաջակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»,- ասել է Մենենդեսը:
Հիշեցնենք, որ դեսպանների թեկնածություններն ավելի վաղ հաստատել էր Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը:
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03