ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա բնակչի:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն Երևան քաղաքի 1996 թվականին ծնված բնակիչը, ունենալով պարտքեր, որոշել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր մտադրությունը իրագործելու համար 2018 թվականի սեպտեմբերի 30-ին հետապնդել է Երևան քաղաքի բնակչուհուն և նրանից հափշտակել վերջինիս պայուսակը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Բացի այդ՝ 22-ամյա երիտասարդը քաղջատեղյակ լինելով սուպերմարկետներից մեկի մենեջերի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա գումարի մասին, որոշել է կատարել գումարի հափշտակություն:
Այդ նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-ին դուրս է եկել տանից և գնացել սուպարմարկետի տարածք, սպասել այնքան մինչև այնտեղից դուրս կգար սուպերմակետում որպես մենեջեր աշխատող՝ Երևան քաղաքի 1969 թվականին ծնված բնակիչը: Երբ 49-ամյա տղամարդը փակել է սուպարմարկետի դուռն ու հեռացել, երիտասարդը նախապես իմանալով վերջինիս բնակվելու վայրի մասին, շրջանցել է նրան և հասնելով նրանց շենքի մուտք դարանակալել է առաջին հարկի վերելակի մուտքի մոտ:
Երբ 49-ամյա տղամարդը մտել է իր բնակության վայրը հանդիսացող շենքի մուտք և բարձրացել աստիճաններով, 22-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակելով նրա մոտ առկա իրերը դիմել է փախուստի:
Այնուհետև իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու նպատակով գնացել է 49-ամյա տղամարդու աշխատավայր, փորձել բացել սուպերմակետի ետնամասի դուռը, սակայն չկարողանալով բացել սուպերմարկետի ետնամասի մուտքի դուռ հանդիսացող մետաղական շերտավարագուրը՝ դիմել է փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03