Ղազախստանում հայերի շուրջ տեղծված իրավիճակը մեղմելու համար հայկական կողմը պետք է օպերատիվ կապ հաստատի Ղազախստանի ղեկավարության հետ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Բոլոր մակարդակներով պետք է օպերատիվ կապ հաստատվի՝ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի: Ի վերջո, այս զարգացումները կատակ չեն, Ղազախաստանը կենտրոնասիական պետություն է՝ ժողովրդավարական ավանդույթներից հեռու, ավտորիտար կառավարմամբ: Պետք է հասկանալ հարցի բոլոր զգայուն կողմերը և այնտեղի հայության խնդիրները: Հետևաբար, պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն՝ ապահովելու ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգությունը, այլ նաև ընդհանուր առմամբ թույլ չտալու համար որևէ սադրանք: Իսկ այս ուղղությամբ ադրբեջանական կողմը ջանք չի խնայում՝ սադրանքներ հրահրելու համար»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ մեկ դեպքից այս բռնկումը նշանակում է, որ Ղազասխստանում ռեալ դժգոհություն կա: «Միգուցե այդ դժգոհությունը միայն հայերի նկատմամբ չէ, այլ ընդհանորր առմամբ այդ երկրում նկատելի է, որ կան շրջանակներ, որտեղ բավական սրված զգացողություններ կան: Եվ այս կտրվածքով այնպես չէ, որ պարարտ հող չկար նման սադրանքի համար: Կար, և ես կարծում եմ, որ մենք դրա մասին նախ պետք է շատ ավելի վաղ իմանայինք: Կարծում եմ՝ պետք էր բավական լուրջ հասկանալ, որ ավտորիտար երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են նաև պաշտպանված չլինել: Նկատելի է, որ իրենք դժգոհություն ունեն, որ օտարները գալիս են, իրենց երկրում գործ են անում, փող են աշխատում, կիսվում են ղեկավարության հետ, իսկ շարքային ղազախը որևէ բան չի շահում: Եվ քանի որ միգրացիան էլ այնպիսի միտում ունի, որ մեկ գնացողի հետևից գնում են նաև շրջապատի անձինք, այդ երևույթի մասին էլ են խոսում, որ՝ բոլոր ոչ լեգալներին բերել եք: Եվ սա բավական լուրջ վիճակ է»,- ասաց քաղաքագետը:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հույս ունենանք, որ ողբերգական սցենարներ չեն լինի այս դեպքով: Համացանցում արդեն համամետություններ են տարվում Սումգայիթի և այլ դեպքերի հետ: «Ինձ թվում է՝ ամենաբարդ հետևանքը, որը կարելի է սպասել, դա բազմաթիվ մարդկանց դեպորտացիան կարող է լինել: Բայց, փառք Աստծո, կարծես թե ղազախական կողմում էլ կան մարդիկ, ովքեր ադեկվատությունը չեն կորցրել: Բայց բոլոր դեպքերում իրավիճակը պահանջում է կառավարում, ռիսկերի նվազեցում պետք է լինի»,- հավելեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ այն տպավորությունն է,որ կատարված սպանության գործով խուլիգանության կողմը միայն հայերն են: Պետք է այս տպավորությունը ցրել: Չպետք է բացառել, որ այս բողոքի ակցիաները կարող են կազմակերպվել նաև այն մյուս կողմից՝ խուսափելու համար պատասխանատվությունից, որովհետև եղել է կոնֆլիկտ, որն ունցել է երկու կողմ:
“Այս պահին մեկ ղազախ է ձերբակալված, մնացածը հայեր են: Իրավապահներն այս առումով պետք է իսկապես լուրջ բացատրական աշխատանքներ տանեն: Եթե պատկերն այս տեսքով մնա, ղազախ հասարակությունը ուղերձ կստանա, որ հայերն են անկարգությունն արել: Իսկ եթե պարզ դառնա, որ անկարգությւոնը երկկողմանի է, ղազախական կողմն էլ զսպված կլինի, օբյեկտիվ կգնահատի իրավիճակը, և դժվար թե հարցը տեղափոխվի միջազգային հարթություն”, ընդգծեց Սաֆարյանը:
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
09:01 24.10.25
09:46 24.10.25
10:32 24.10.25
10:46 24.10.25
12:22 24.10.25
12:05 24.10.25
11:06 24.10.25
11:44 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01