ՀՀ բնապահապանության նախարարությունը պարզաբանել է «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջում տեղ գտած տեսանյութի վերաբերյալ:
Նախարարության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
««Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ և նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։
«Մեծամասշտաբ ծառահատումներ» վերտառությամբ տեսանյութում նախաձեռնությունը մեղադրանքներ է ներկայացնում` նշելով, թե «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում «կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր»:
«Եթե սա աներ խեղճ գյուղացին, ապա վաղուց քթներից բերել էին թե անտառապահները և թե անտառի հաշվին բիզնես անողները, որոնց անունները Դիլիջանում բոլորը գիտեն,- նշում է նախաձեռնությունը,- մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավիրածությունը»։
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումները և տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի և անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը։
Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կիրակի օրը, հատվել և վնասվել է մինչև 15 ծառ, կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում։
Ապօրինի անտառհատումը և տեղում գտնվող անձինք հայտնաբերվել և արձանագրվել են «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից անմիջապես, նույն օրը և ըստ կարգի տեղեկացվել իրավապահ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններին։ Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:
Կարևոր է տեղեկացնել, որ 2017 թվականի ստուգումներով ազգային պարկում արձանագրվել էր մոտ 10 հազար ծառի ապօրինի հատման դեպք, ինչի արդյունքում պետությանը հասցվել էր 1 միլիարդ 600 մլն դրամի վնաս։ 2018 թվականի երկրորդ կիսամյակում իրավիճակը շեշտակի փոխվել է։ Նախորդ տարիների հազարավոր հատված ծառերի փոխարեն, արձանագրվել է մոտ 30 ծառի ցուցադրական և ապօրինի հատման դեպք, որոնք բոլորն արձանագրված և բացահայտված են ազգային պարկի կողմից։
Սա աննախադեպ ցուցանիշ է, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս տարբեր «շահառուների», որոնք նախկինում գոյատևում էին տարաբնույթ մոնիթրինգային և վերահսկողական գործառույթներ իրականացնելով։
«Բնապահպանի տուն» նախաձեռնությանը Բնապահպանության նախարարության համաձայնությամբ մոտ 15 միլիոն դրամ գումար է ստացել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում, այլ ոչ թե արձանագրված և իրավապահ մարմիններին հանձնված ծառահատման դեպքը ակնհայտ կեղծ և իրականությունը աղավաղող տեղեկատվություն տեսքով տարածելու համար։
Բնապահպանության նախարարությունը կարևորում և շնորհակալ է յուրաքանչյուր ահազանգի համար, որի նպատակը բնությունը պահպանելն ու պաշտպանելն և չի կարող տեղավորվել տարաբնույթ շահերի տիրույթում»։
11:41
11:18
11:03
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
11:45
11:21
11:02
10:55
10:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37