Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է նախօրեին տարածված տեսաուղերձը, որը հղել էր հունվարի 1-ին Կարագանդայում կատարված սպանության գործով հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալը:
Ինչպես հայտնում է nur.kz կայքը՝ ՆԳՆ ներքին ու արտաքին կապերի վարչության պետ Ալմաս Սադուբաևին հղումով, հետախուզման մեջ գտնվողը քաղաքացի Գուրուրյանն է:
«Հետախուզման գործի շրջանակում ոստիկանները ստուգել են նրա հնարավոր գտնվելու վայրերը: Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել»,-նշել է Սադուբաևը:
Նա հավելել է, որ ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, համապարփակ հետաքննությունն ու քաղաքացի Գուրուրյանին խորհուրդ է տալիս ինքնակամ հանձնվել իրավապահներին:
Հիշեցնենք, որ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց խումբն Ամանորի գիշերը ծեծկռտուք է սարքել ռեստորանի մոտ, ինչի հետևանքով մեկ զոհ է գրանցվել:
Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը ոստիկանության շենքի մոտ հավաքված 200-ից ավելի մարդու հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հունվարի մեկին «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն:
Նահանգապետը նաև մանրամասնել էր, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը:
Նահանգապետարանից ընդգծել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև ու ազգամիջյան բնույթ չի կրել:
Հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է ութ մարդ, որից յոթն արդեն կալանքի տակ է, մյուսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ավելի վաղ Կարագանդայի շրջանային դատարանը Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:
Բացի այդ, ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը, անդրադառնալով դեպքին, բացահայտել է, որ կասկածյալների ինքնությունը հունվարի 2-ին և մեկ օր անց արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44