«Մենք հաճախ ասում ենք՝ ղազախները լավ ընդունում են մարդկանց, այնտեղ տարբեր ազգեր են ապրում: Որպես պետություն՝ Ղազախստանը երբեք չի կանգնել Հայաստանի կողքին: Եվ պարզ է, որ բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Խնդիր կա, որ աջակցություն լինի նաև հանրության կողմից: Ուստի պետք է աշխատել հնարավորինս քիչ նման հնարավորություն ստեղծել: Շատ կարևոր են կապերը, թեկուզ՝ մշակութային: Ընդհանրապես ատում են նրան, ում չեն ճանաչում: Միայն այսպես կարելի է ստեղծել նորմալ, մարդկային բարիդրացիական հարաբերություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են նախկին սովետական հանրապետություններում, թվում է, թե շարունակում են ապրել Սովետական Միությունում:
«Նրանք մոռանում են, որ երկրներն իրարից տարբերվում են, յուրաքանչյուրն ունի իր ազգային մենթալիտետը, և, եթե այնտեղ հյուր ես, պետք է բոլոր օրենքներն ընդունես»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։
Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ով հունվարի 7-ին ֆեյսբուքյան ուղերձի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել է, որ ինքը չի սպանել տղային։ Պատրաստ է հանձնվել իրավապահներին, եթե միայն ապահովեն իր անվտանգությունը:
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44