ARM | RUS |

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան․ ՀՀ թեկնածությունն առաջադրվել է ՄԱԿ-ի ԱԽ ու Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար

08.01.19 | 16:46

Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ

- Պարոն դեսպան, վերջին տարիներին մուլտիլատերալիզմը, այսպես ասած, ճգնաժամի մեջ է, որն առավել ակնհայտ դարձավ նախագահ Թրամփի ընտրվելուց հետո։ Ինչպե՞ս է կարողանում Միավորված ազգերի կազմակերպությունը գործել նման պայմաններում, երբ կարևորագույն հարցերով որոշումները կայացվում են համաշխարհային մի քանի առաջնորդների կողմից։

Մ․ Մարգարյան-
Մուլտիլատերալիզմը կամ բազմակողմ միջազգային համագործակցությունը, ընկած է ՄԱԿ-ի ակունքներում և արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, որի առաջին հոդվածով կոչ է արվում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկրների միջև և համագործակցության միջոցով հասնել տնտեսական, սոցիալական, հումանիտար և այլ բնույթի միջազգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև խրախուսել հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ։ ՄԱԿ-ի առջև, որպես միջազգային ամենաներկայացված և ընդգրկուն կառույց, ծառացած են տարբեր համաշխարհային մարտահրավերներ՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վերափոխումներից մինչև ահաբեկչության դեմ պայքար:

Միգուցե, վերջին շրջանում մենք ականատեսն ենք դարձել, երբ տարբեր երկրներ որոշակի վերապահումով են մոտենում մուլտելատերալիզմին՝ հիմնականում պայմանավորված տարբեր խնդիրների նկատմամբ իրենց ներքաղաքական մոտեցումներով՝ կլինի դա միգրացիա, թե կլիմայի փոփոխության կամ միջազգային արդի այլ հարցերի վերաբերյալ: Այդտեղ առկա են ինչպես իրական մտահոգություններ, օրինակ՝ միգրացիայի դեպքում մարդկանց անկանոն հոսքերի և դրա կանոնակարգման հետ կապված, այնպես էլ մտացածին և որոշ երկրների ներքաղաքական զարգացումներով պայմանավորված օրակարգ: Միավորված ազգերի կազմակերպությունը մուլտիլատերալիզմի ամենօրյա կարևորությունն ընդգծող այն հիմնական միջազգային հարթակն է, որն ապահովում է բոլոր երկրներին համահավասար ներգրավման հնարավորությամբ:

ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն որոշումների ընդունմանը, որպես կանոն նախորդում են լայն քննարկումներ և բանակցություններ բոլոր շահագրգիռ երկրների մասնակցությամբ և բնական է, որ այդ գործընթացի շրջանակներում (որը կախված թեմայից և ծավալից կարող է ամիսներ տևել), անդամ երկրներն աշխատում են ներառել իրենց ազգային առաջնահերթություններին համապատասխան ձևակերպումներ, ինչը միևնույն ժամանակ չպետք է հակադրվի այլ երկրների մոտեցումներին: Հենց այստեղ է, որ մուլտիլատերալիզմը հնարավորություն է ընձեռում փոխադարձ ճկունություն ցուցաբերելու արդյունքում հասնել ամբողջ միջազգային հանրության համար ընդունելի որոշումների՝ կլինի դա կոնվենցիաների, հռչակագրերի, բանաձևերի կամ այլ տեսքով:



- Դատելով լրատվական ու սոցիալական ցանցերում տեղեկատվությունից՝ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում, ելույթներ, հանդիպումներ, ի՞նչ առաջնահերթ ուղղություններով եք տարին սկսելու։

Մ․Մարգարյան-ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շարունակաբար ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մարմիններում և հարթակներում` տարբեր թեմատիկ ոլորտներում ՀՀ մոտեցումներն ու առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Տարբեր խնդիրներին նվիրված ելույթների, թեմատիկ միջոցառումների կազմակերպման միջոցով փորձում ենք Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև բազմապիսի բնագավառներում հայաստանյան զարգացումների մասին ավելի հասանելի և ընկալելի դարձնել լայն միջազգային հանրությանը` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանությանն ու մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանն առնչվող օրակարգը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության հարցերը, կանանց և երիտասարդության առաջխաղացման ոլորտն ու նորարարությունների օրակարգը:

Անցնող տարում ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համար հիշարժան իրադարձություններից էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի մասնակցությունը ԳԱ 73-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, ՄԱԿ ԳՔ-ի հետ հանդիպումը, ԳԱ հարակից կարևոր միջոցառումներում` մասնավորապես Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Leaving No One Behind in an Age of Technological Revolution» խորագրով միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես գալը: Ի դեպ, այդ օրերին Գլխավոր քարտուղարը թե իր ֆեյսբուքյան ասուլիսի, թե Գլխավոր ասամբլեային իր զեկույցի մեջ հիշատակեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, որակելով այն որպես ֆանտաստիկ օրինակ` առանձնահատուկ ընդգծելով երիտասարդության դերը` երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններում: Վարչապետի այցի շրջանակներում նաև տեղի ունեցավ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում հայկական միջնադարյան արվեստին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Տարին սկսելու ենք ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում մեր անդամակացությամբ: 2018թ. հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը երեք տարի ժամկետով ընտրվեց ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցը, որին անդամակցում է 54 երկիր, համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի ու հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։

2019թ-ից սկսած` 4 տարի ժամկետով անդամակցելու ենք նաև ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովին, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները։ Այն հանդիսանում է հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինը։

Մեկնարկել ենք նաև Մարդու իրավունքների խորհրդի ընտրարշավը, որն ընթանում է բավականին մրցակցային պայմաններում: Տարվա առաջին կեսին Հայաստանը համակարգելու է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում ներկայացվող ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության վերաբերյալ բանաձևի նախագիծը և դրա շուրջ քննարկումները:

-Պարոն դեսպան, օրերս ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանը ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ անդամ։ Ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը, որ ժամկետներում է այս անդամությունը նախատեսվում ու որքան է հավանականությունը։

Մ․Մարգարյան
- ՄԻԽ ընտրությունները նախատեսված են 2019 թ. հոկտեմբերին՝ 2020-2022 թթ. ժամանակահատվածի համար: ՄԱԿ-ի մարմիններում ընտրվելու համար ՄԱԿ-ում ձևավորված ընթացակարգի համաձայն հինգ տարածաշրջանային խմբերին հատկացված են որոշակի թվով տեղեր: Հայաստանն ընդգրկված է Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում և ՄԻԽ ընտրություններում այդ խմբի համար հատկացված երկու թափուր տեղերի համար ընտրություններում ներկայացված են երեք երկիր: ՄԻԽ անդամակցության համար իր ընտրարշավում Հայաստանը կենտրոնանալու է ժողովրդավարական ձեռքբերումների՝ հատկապես թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտներում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և այդ բնագավառներում ներքին ու միջազգային շրջանակներում դրանց ամրապնդման և առաջ մղման վրա:

Միջազգային հանրության շրջանակում Հայաստանի ժողովրդավարության վարկանիշի կտրուկ աճն ապահովում է այն հիմքը, որի վրա նախատեսում ենք կառուցել ընտրարշավը: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամների երկու-երրորդի դրական քվեն (ինչը կախված քվեարկությանը մասնակիցներից կազմում է մոտ 123-128 ձայն) ընտրապայքարը բավականին լարված է լինելու և պահանջելու է ռեսուրսների և կարողությունների մոբիլիզացում:
Հայաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցության համար ներկայացված է 2031 թ.-ին կայանալիք ընտրություններում՝ 2032-33 թթ. համար: Ժամկետը թվում է հեռու է, սակայն համեմատության համար ասեմ, որ մինչև 2045 թթ. արդեն իսկ կան առաջադրված մի շարք երկրների թեկնածություններ:

- ՄԱԿ-ի գործունեության վրա հասարակության ուշադրությունը հատկապես կենտրոնանում է այն ժամանակ, երբ տեղի են ունենում կարևոր քվեարկություններ։ Կարողանո՞ւմ է Հայաստանը համադրել պետական շահերը միջազգային դաշնակցային պարտավորությունների հետ։

Մ․Մարգարյան-Քվեարկությունները ՄԱԿ-ի, հատկապես Գլխավոր ասամբլեայի և հիմնական կոմիտեների առօրյա գործունեության մասն են: ԳԱ 73-րդ նստաշրջանի հիմնական հատվածի ընթացքում տասնյակ բանաձևեր ընդունվում են քվեարկությամբ: Ինչպես հայտնի է Գլխավոր ասամբլեայի բանաձևերն ունեն խորհրդատվական բնույթ, միևնույն ժամանակ, այն բանաձևերը, որոնք ընդունվում են միաձայն և առանց վերապահումների, համարվում են համաձայնեցված և կատարման ենթակա միջազգային հանրության համար:

Հայաստանի պատվիրակությունն իր բոլոր քվեարկություններում առաջնորդվում է Հայաստանի շահերով, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դաշնակցային պարտավորությունները, այնպես որ դրանք համադրելու որևէ լրացուցիչ անհրաժեշտություն չի ծագում: Որոշակի դեպքերում Հայաստանի ներկայացուցչությունը հանդես է գալիս նաև իր քվեի բացատրության ելույթով, որտեղ ներկայացվում է ՀՀ մոտեցումը խնդրի նկատմամբ:

- Վերջերս տեղեկություն հրապարակվեց ՄԱԿ-ի բյուջեի բաշխման վերաբերյալ, որում ԱՄՆ-ը շարունակում է լինել խոշորագույն դոնորը։ Նշվում էր նաև, որ Հայաստանն ու Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են, որոնք վճարում են համապատասխանաբար բյուջեի 0,007 ու 0,008 տոկոսը։ Սա նոր ցուցանիշ է, թե՞ նախորդ տարիներին էլ էր այդպես։

Մ․Մարգարյան-ՄԱԿ-ի բյուջեն կազմավորվում է` հաշվի առնելով երկրի ՀԱԱ (համախառն ազգային արդյունքի) հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսիք են արտաքին պարտք, մեկ շնչին հասնող եկամուտ և այլն: Անդամավճարների սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ: Նվազագույն շեմը կազմում է 0.001%, իսկ առավելագույնը` 22%: Ինչպես տեսնում եք, սա երկրների միջև համապատասխան բաշխում կատարելու նպատակով ընդունված չափորոշիչների վրա հիմնված հաշվարկ է և այդ իսկ պատճառվ նման որակումները ինքնին տարօրինակ են: Ի դեպ նշեմ, որ ինչպես և նախորդ տարիներին, 2018թ. նույնպես ՀՀ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Պատվո ցանկում ներառվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: 2018թ. պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 48-ը: Այս տարի նույնպես Հայաստանը կկատարի իր ֆինանսական պարտավորությունները` ըստ սահմանված ժամանակացույցի:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի «ամենաաղքատ երկրներ» ձևակերպմանը, կարող եմ նշել, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված միակ դասակարգումը «ամենաքիչ զարգացած երկրներ» (կամ, անգլերենով, “least developed countries”) դասակարգումն է: Սա տնտեսական զարգացման ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների խումբ է, որը ներկայումս ներառում է 47 պետություն, և ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը այդ ցանկին չեն դասվում: Այս համատեքստում կարող եմ նաև նշել, որ Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն` Հայաստանը հանդիսանում է միջին եկամուտ ունեցող երկիր, և որպես այդպիսին` անդամակցում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջին եկամուտ ունեցող երկրների խմբի աշխատանքներին:

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01