ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2018 թ. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում արձագանքում է իրականացրել բոլոր ահազանգերով: Փրկարարներին այդ օրերին հաջողվել է փրկել 12 մարդու կյանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ հավելելով, որ ահազանգերի մեծ մասը վերաբերել են ճանապարհների վիճակների վերաբերող հարցումներին: Խանգելդյանի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9-ով նվազել է գրանցված դեպքերի թիվը, սակայն 2-ով աճել է զոհերի և 24-ով՝ տուժածների թիվը: «Այս օրերին գրանցվել է 63 հրդեհ, ինչը նախորդ տարվանից պակաս է 2-ով, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որը 1-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 8 զոհից 6-ը մահացել են ՃՏՊ-ների հետևանքով»,-ասաց նա: Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ տոն օրերին թունավորման 7 դեպք է գրանցվել, որից մահացել է 2, տուժել՝ 23 մարդ: «Հիմնականում շմոլ գազից թունավորում է եղել, մնացած դեպքերը կենցաղային բնույթի են եղել: Գրանցվել է կենցաղային բնույթի 140 զանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 18-ով: Գերակշռել են փակ դռների, ջրագծերի վնասման վերաբերյալ զանգերը»,-նշեց նա: Խանգելդյանն ընդգծեց, որ 911 ծառայություն ուղղվող զանգերում նկատվում է ավելի թիրախային սկզբունք: «Աստիճանաբար պատահական զանգերը վերանում են»,-հավելեց նա: ԱԻՆ ՃԿԱԿ պետը, անդրադառնալով հումորային զանգերին, ասաց, որ տոն օրերին 911 էր զանգահարել մի քաղաքացի ու զայրացած հարցրել, թե ինչու է Ձմեռ պապիկը միայն փոքրիկներն այցելում: «Մի տղամարդ էր զանգահարել էր և խնդրում էր օգնել տոլմա փաթաթելու հարցում»,-ավելացրեց Խանգելդյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01