Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Բագրատաշեն գյուղում այսօր մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով համայնքապետարանի մուտքը և պահանջելով, որ գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյան հրաժարականը ներկայացնի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը՝ հավելելով, որ գյուղացիները բողոքում են աղբահանության, ջրի և լուսավորության խնդիրներից՝ շեշտելով, որ գյուղապետը թերանում է իր աշխատանքում։
Նա նշեց, որ բողոքի ակցիան արդեն իսկ ավարտվել է, վաղը գյուղում հանրային քննարկում է տեղի ունենալու, որի ընթացքում ինքը, ցուցարարներն ու գյուղապետը փորձելու են ընդհանուր լուծում գտնել։
«Բողոքում են, ուզում են իրենք գյուղապետ աշխատեն։ Պատրվակը գյուղապետ Արկադի Մակյանից ունեցած դժգոհությունն է»,- ասաց Արայիկ Պարանյանը՝ հավելելով, որ բողոքի ցույցերի կազմակերպիչը ավագանու անդամ, նախկին ԲՀԿ-ական, այժմ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Մհեր Բաղդասարյանն է։ Ինչ վերաբերում է Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանին, ապա նա Հանրապետական կուսակցությունից է։
Արայիկ Պարանյանն իր կողմից հավաստիացրեց, որ աղբահանության, լուսավորության ու ջրի հարցերը Բագրատաշենում մեծամասամբ լուծված են, որոշ հարցեր առաջիկայում վերջնական լուծում կստանան։
Նրա խոսքով, շինարարները տոներից հետո հաշվիչներ կտեղադրեն, և շուրջօրյա ջրամատակարարում կլինի, փողոցային լուսավորության խնդիրը ևս 80 տոկոսով լուծված է, մյուս 20 տոկոսի հարցը կլուծվի մոտ ապագայում, իսկ ահա աղբահանության համար էլ նոր ավտոմեքենա է ձեռք բերվել։
Հարցին՝ ինքն անձամբ թերացումներ տեսնո՞ւմ է գյուղապետի աշխատանքներում, Արայիկ Պարանյանը նշեց, որ 3 հազար բնակչություն ունեցող գյուղում խնդիրներ միշտ էլ կան, գյուղացին ինքը պետք է որոշի՝ ում է ուզում տեսնել գյուղապետի պաշտոնում։
Խոսակցության ընթացքում Այրում խոշորացված համայնքի համայնքապետը նաև նշեց, որ մինչև ջրի հարցը վերջնականպես կլուծվի, համայնքի տարբեր բնակավայրերում շաբաթվա ընթացքում մեկ-երկու օր է ջրամատակարարում իրականացվում։
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03