Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վաղը՝ հունվարի 9-ին, ժամը 14.00-ին, կշարունակվի քննել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ Ինչպես է Քոչարյանը անցկացրել Ամանորը, արդյոք հարազատները տեսակցե՞լ են նրան, երկրորդ նախագահի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսակցությունները, հեռախոսակապը եւ ինտերնետը արգելել են, ավելին՝ վերջին դատի օրվանից՝ դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի 9-ը արգելել են նաեւ ուտելիք ուղարկել՝ պատճառաբանելով, որ տոնական օրեր են։ Քոչարյանին կարող են տեսակցել միայն պաշտպանները, որոնց տրամադրվում է մեկ ժամ օրվա ընթացքում։ Հիշեցնենք, որ պաշտպանների միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից անցել է ավելի քան չորս ամիս և այդ ընթացքում որևէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունը: Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար: Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա պաշտպանների կողմից գրավի չափ չի նշվել, և սահմանվող գրավի չափը դատարանին են խնդրել որոշել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01