ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում։
«2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Մինչդեռ հարկ է նշել, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն միջոցառումների և ուղղությունների տեսքով առաջարկություններ: Միաժամանակ, վերոնշյալ նպատակով շահագրգիռ կազմակերպությունները հրավիրվել էին նաև Արդարադատության նախարարություն: 2018 թվականի ընթացքում Նախարարությունը երեք անգամ դիմել է ոլորտի հասարակական կազմակերպություններին՝ խնդրելով ներկայացնել նոր ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկությունները, ռազմավարության տեքստային մասում ներառելու նպատակով գործող ռազմավարության վերաբերյալ իրենց գնահատականները, ինչպես նաև հասարակության շրջանում իրականացված կոռուպցիայի հետ կապված հարցումները:
Հատկանշական է, որ առաջարկություններ ներկայացրել են սակավաթիվ կազմակերպություններ:
Հաշվի առնելով 2018 թվականին երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նոր կառավարության ձևավորումը և կոռուպցիայի նկատմամբ դրսևորած բացահայտ անհանդուրժողականությունը՝ ռազմավարության մշակման աշխատանքներն ակտիվորեն վերսկսվել են 2018 թվականի աշնանը:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին Նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ մեկնարկել է Ռազմավարության վերաբերյալ քննարկումների շարքը: Դեկտեմբերի 19-ին նախնական տարբերակը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոալիցիայի և այլ հրավիրված ՀԿ-ների քննարկմանը: Ընդ որում, առաջին անգամ նախագիծը ՀԿ-ների քննարկմանն է ներկայացվել աշխատանքային փաստաթղթի տեսքով՝ մինչև պաշտոնական շրջանառությունը: Նույն օրը նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ քննարկման դրված նախագիծը հիմնականում պարունակում է ՀՀ միջազգային պարտավորություններից բխող, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված միջոցառումներ: Միաժամանակ, հաշվի առնելով հակակոռուպցիոն ռազմավարության կարևորությունը և առանձնահատկությունը՝ հանրային քննարկման է ներկայացվել նախագծի աշխատանքային տարբերակը, քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակելու և ևս մեկ անգամ լրամշակված նախագիծը քաղաքացիական հասարակության դատին ներկայացնելու ակնկալիքով:
Զուգահեռաբար, հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվել և ներկայումս քննարկվում է ռազմավարության ընդունումը հետաձգել մինչև ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության նոր ծրագրի ընդունումը:
Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի հունվարից մեկնարկելու է մարզային քննարկումների շարքը:
ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և հասարակական կազմակերպություններին առկայության դեպքում սահմանված կառուցակարգերի շրջանակներում ներկայացնել իրենց կառուցողական առաջարկները: Միաժամանակ հավաստիացնում ենք, որ Ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում»,- ասված է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ։
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44