ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներից ստացել են զորակոչին առնչվող 35 դիմում, 29 –ը արդեն քննարկել են, որից 20-ի դեպքում միջնորդագիր են ուղարկել կենտրոնական բժշկական հանձնաժողով: Նա նշեց, որ դիմումները վերաբերել են միայն առողջական խնդիրներին:
«Եղել են մտահոգիչ երևույթներ, նորից անդրադառնալու հարցեր, որոնք դրել ենք մեր միջնորդության հիմքում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Ըստ կառավարության որոշման՝ մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։
Գեղամ Հարությունյանը նշեց, որ դիմումատուները ոչ թե խուսափում են ծառայությունից, այլ պարզապես ցանկանում են, որ որոշումները լինեն ավելի հիմնավորված, քանի որ կարծում են, որ բացեր կան: «Ուշադրության արժանի են բժշկական հետազոտությունների խնդիրները, երբ զորակոչիկները ուզում են հետազոտվել լրացուցիչ մասնավոր կարգով և որոշ դեպքերում դա իրենց չի հաջողվում, քանի որ որոշ բժշկական կենտրոններ հրաժարվում են, ինչը ճիշտ չէ»,-ասաց նա և նշեց, որ այն կենտրոնները, որոնք հրաժարվում են լրացուցիչ հետազոտությունից, վստահ չեն իրենց հետազոտական արդյունքների վրա, կամ ուզում են հեռու մնալ ինչ-ինչ հարցերից:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի հետ կապված մտահոգություններին` հատկապես պաշտոնյաների զավակների առումով, Գեղամ Հարությունյանը նշեց, որ իրենց կառույցը անուղղակի նպաստում է զորակոչի ընթացքում կոռուպցիոն ռիկսերի նվազմանը:
«Երբ քաղաքացին չի գտնում ճանապարհներ, որ իր արդարացի բարձրացրած բողոքը ներկայացնի, կարող է դիմել այլ միջոցների, բայց երբ բողոքարկման գործընթացը լիարժեք է, ապա նրանք չեն մտածում այլ ճանապարհների դիմելու մասին: Ընդհանուր առմամբ, ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր փորձեր կանեն, որ այլ միջոցներով հարցերը կարգավորվեն, և տեսնում ենք, որ դրանք դեպքից դեպք բացահայտվում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե միշտ մտահոգություն է եղել, որ մենք թվաքանակի խնդիր ունենք և բժշկական հանձնաժողովը դա լրացնելու համար հաճախ հիվանդ երիտասարդների է զորակոչում բանակ, և այն, որ 29 դիմումներից 20-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացնելու, խոսում է այդ մասին, Գեղամ Հարությունյանը չհամաձայնեց և նշեց, որ գուցե արդեն տասնյակից ավելի զորակոչիկներ առանց բողաքարկման ճանաչվել են ոչ պիտանի, կամ տարկետում են ստացել:
«Վերջին զորակոչերին մեր համագործակցությունը կենտրոնական բժշկական հանձնաժողովի և քաղաքացիների հետ շատ ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում և ավելի արդյունավետ է դարձել»,-ասաց նա և նշեց, որ իրենց միջնորդությունները վերաբերում են լրացուցիչ հետազոտություններ կատարելուն: Գեղամ Հարությունյանը վստահեցրեց` իրենց միջնորդությունները անպայման քննարկվելու են կենտրոնական բժշկական հանձնաժողովում, իսկ մինչ այդ, այդ զորակոչիկները չեն մեկնի ծառայության:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01