Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, և չենք կարող ասել, թե Կառավարության կառուցվածքի փոփոխության և որոշ նախարարությունների օպտիմալացման հետևանքով ընդհանուր առմամբ քանի հաստիք կկրճատվի. Tert.am-ի հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Նարինե Մնացականյանը:
«Քանի որ նախագիծը դեռևս պատրաստ չէ, քննարկման փուլում է, մենք չենք կարող ասել, թե քանի աշխատող կկրճատվի, ովքեր են ղեկավարելու կից վարչությունները, կամ մյուս հարցերին անդրադառնալ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագծի աշխատանքային տարբերակն է միայն հրապարակվել, ըստ որի՝ նախատեսում է կրճատել նախարարությունների թիվը:
Նարինե Մնացականյանը նաև չպատասխանեց այն հարցին, թե մինչև միավորումը, ովքե՞ր են ղեկավարելու օպտիմալացման ներկայացված նախարարությունները: Նշենք, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, նաև Մշակույթի, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցը և Մխիթար Հայրապետյանը մանդատ են ստացել:
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե նախագծի ընդունման դեպքում քանի՞ հաստիք կկրճատվի: «Իհարկե, մեկ օրում չեն կայացվում որոշումները, կառավարությունը կարծիք է խնդրել նախարարություններից, տարբեր գերատեսչություններից, կարծիքները հավաքագրելուց հետո կառավարությունն արդեն կհասկանա՝ ճիշտ որոշո՞ւմ է, արդյունավե՞տ է փոփոխություներ անցկացնելը, թե ոչ, որից հետո պետք է անցնի ընթացակարգերով՝ Կառավարությունը, ԱԺ-ն հաստատի»,-ասաց նա
Սփյուռքի նախարարությունից ևս Tert.am-ին ասացին, որ որևէ բան դեռևս իրենց հայտնի չէ, ուստի այլ մեկնաբանություններ չեն կարող տալ, և միայն հստակ ինֆորմացիա լինելու դեպքում հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ ըստ նախագծի՝ 17 նախարարությունների փոխարեն կլինի 12 նախարարություն, չի լինի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Փոփոխությունների արդյունքում՝ գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, որպես առանձին կառույց չի լինի նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, այն կգործի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում, այս նախարարությունը նաև կհամակարգի տրանսպորտի ոլորտը: Նոր կառավարության կազմում տրանսպորտն ու բարձր տեխնոլոգիաներն առանձին կգործեն, այն կկոչվի բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարարություն: Մշակույթի և սպորտի նախարարությունները կգործեն կրթության և գիտության նախարարության կազմում: Սփյուռքի նախարարությունը կդադարի գործել որպես առանձին կառույց, այն կգործի ԱԳՆ կազմում:
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44