Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը հունվարի 8-ին պաշտոնապես գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
«Ամենամեծ երջանկությունն եմ ցանկանում մեծ սրտի տեր Քաթինային»,- նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները դեկտեմբերի 12-ին հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:
Ինչպես տեղեկացրել էին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, 2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր հռչակվեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 2008թ-ից լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը «Գթության մայր» հիվանդանոցում, որի համահիմնադիրն է: Նա սպասարկել է ավելի քան կես միլիոն մարդկանց՝ բուժօգնություն տրամադրելով թե՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՛ պատերազմի վիրավորներին։ Վերջին տասը տարիներին Քաթինան բնակվում է Սուդանի պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունն արգելված է։ Տեղացիների շրջանում նա հայտնի է որպես «բժիշկ Թոմ»։ Թոմ Քաթինան գործունեությունն այժմ շարունակելու է իբրեւ նույն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն՝ աշխատելով բժիշկների անձնակազմի հետ, որոնց ֆինանսավորում է Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը՝ Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմում ստանձնած նոր պարտականություններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ եւ աշխատել Նուբա լեռներում։
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44