Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի հունվարի 8-ը «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ 3 դեպք է գրանցվել, հոսպիտալացվել է 5 մարդ(1-ը՝ բոտուլիզմ, 1-ը՝սնկից թունավորում և 3-ը`սննդային թունավորում): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 16 դեպք` 16 տուժածով:
Թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ ալկոհոլի չարաշահումից և համային հատկությունների ու արտաքին տեսքի փոփոխության ենթարկված սննդամթերքի օգտագործումից:Անհրաժեշտ է հետևել սննդի պատրաստման և պահպանման կանոններին, մասնավորապես՝
չօգտագործել այնպիսի աղցաններ և կերակրատեսակներ, որոնց բաղադրության մեջ մտնում է շուտ փչացող մթերք (օր.՝ միս, ձուկ, ձու, պանիր, մայոնեզ, թթվասեր, կրեմային թխվածքներ), և որոնք սեղանի վրա մնացել են 4 ժամից կամ սառնարանում 2 օրից ավելի,
անհրաժեշտ է լինել զգոն և սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գունափոխություն և այլն) փոփոխության դեպքում չօգտագործել,
սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, վերջինս սննդում կարելի է օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո կամ օգտագործել գործարանային արտադրության պահածոյացված սունկ,
տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սննդատեսակներն օգտագործել միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո՝ եռացնելով 15-20 րոպե,
սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե օգտագործում եք հում մթերք, մասնավորապես` հում միս: Ինչպես նաև անհրաժեշտ է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
Սննդային թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը: Բոտուլիզմի դեպքում ավելանում է նաև երկտեսություն, ձայնի խռպոտություն, կոպի իջեցում, կլման ակտի խանգարում և այլն:
Ալկոհոլային թունավորման հիմնական կլինիկական ախտանշաններն են տեսողական խանգարումները, քնկոտությունը, շփոթված և անկապ խոսքը, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումները, դանդաղ ու անկանոն շնչառությունն ու անոթազարկը, չկառավարվող շարժումները։
Վերոհիշյալ նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի,ինչից մեծապես կախված է բուժման բարեհաջող ելքը:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03