Պետք է տարանջատվեն իսկապես անհետաձգելի շտապօգնության կանչերը և մյուս շտապօգնության կանչերը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, ըստ որի պետք է տարբերակեն բուժօգնությունը շտապ բուժօգնությունից: «Նորմալ չէ, երբ «Շտապօգնությունն» օրական 950 կանչ է կատարում և ընդամենը 160 հիվանդ է տեղափոխում հիվանդանոց»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Հարցին, թե առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը նախաձեռնել էր «Շտապօգնության» որոշ ծառայություններ դարձնել վճարովի, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը նշեց, որ ուղղակի առաջարկ էր, որ «Շտապօգնությունը», երբ կատարում է ոչ հետաձգելի կանչեր, լինի վճարովի: «Դա իր ելույթի ժամանակ է հնչել և բավականին աժիոտաժ առաջացրեց»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ իրենք իրենց առաջարկները կներկայացնեն: «Պետք է հստակ չափորոշիչներով սահմանված լինի, որ յուրաքանչյուր փոքր գանգատի դեպքում չի կարելի շտապօգնություն կանչել, կան դեպքեր, որ մարդ պետք է առաջնահերթ դիմի իր ընտանեկան բժշկին և գնա պոլիկլինիկա: Դուք պատկերացրեք՝ ինչ մեծ տոկոս են կազմում կանչերը, և մենք ուղակի ֆիզիկապես չենք կարողանում հասնել` կատարելով ոչ կարևոր կանչեր: Հնարավոր է՝ այդ րոպեին մարդու կյանքին սպառնացող կանչ ստանանք, բայց ընթացքում արդեն լինենք հիվանդների մոտ, այսինքն՝ ազատ բրիգադ այդ րոպեին չլինի: Այստեղ բրիգադն ավելացնելու խնդիր չէ, այլ խնդիրն այն է, որ մարդ հստակ հասկանա, թե որ դեպքում պետք է կանչի շտապօգնություն»,-ասաց նա:
Հարցին, թե գրիպով պայմանավորված կանչերը վերջին շրջանում շատացե՞լ են, թե՞ ոչ, նա ասաց՝ ոչ: Նաև նշեց, որ ընդհանուր առմամբ տոնական օրերին կանչերի թիվն աճել է, և հիմնականում գերակշիռ մասը կազմում են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01