Իրաքի վարչապետ Աբդել Մահդիի մամլո ծառայությունը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Բաղդադ կատարած այցի ընթացքում տված խոստման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Պոմպեոն խոստացել է, որ Միացյալ Նահանգներն իր զորքերի սիրիական տարածքից դուրսբերումը կկոորդինացնի իրաքյան կողմի հետ:
«ԱՄՆ-ի պետքարտուղարն արտահայտել է իր երկրի մտադրությունն այդ որոշումն աստիճանաբար և կազմակերպված իրականացնելու վերաբերյալ՝ համակարգելով և համագործակցելով Իրաքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Պոմպեոն չնախատեսված այցով ժամանել է Իրաք: