Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանդիսավոր հանձնման արարողությունը:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասել էր, որ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները: Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին:
Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող: Նրանք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ: Մանդատների բաշխումից հետո կազմակերպվելու է հյուրասիրություն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստանում է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչներ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15