Բարդ է լինելու, ցանկացած պետական աշխատանք բարդ է, բայց ես պատրաստ եմ. այս մասին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում իր աշխատանքին: Նա նշեց, որ պատվիրակությունների հետ կապված կազմերը վերջնականապես հստակեցված չեն:
Tert.am-ի հետ դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ վարչապետը կառավարության բոլոր այն աշախատակիցներին, որոնցից դժգոհ է, գործուղում է Ազգային ժողով, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, տարբեր պաշտոնների հետ կապված կայացվել է թիմային որոշում:
«Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովը երիտասարդներով համալրելու փաստը մտահոգության առիթ է, հակառակը, կարծում եմ, որ դրական փոփոխություն է, քանի որ տարիներ շարունակ քաղաքական սերնդափոխության մասին է խոսվել, ինչը տեղի է ունեցել: Բացի այդ լինելու են բազմաթիվ փորձառու մարդիկ և կարծում եմ, որ այս համադրությունը երիտասարդների և փորձառուների լավ հնարավորություններ է ստեղծում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Tert.am-ի դիտարկմանը` ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատառման մասին, թե սկզբունքը պետք է լինի այն, որ խմբակցությունը ավելի շատ պատգամավոր ունի, այդ խմբակցությունից էլ լինի փոխնախագահը, Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ դա փաստարկներից մեկն է, կարող են լինել այլ փաստարկներ և նշեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:
Անդրադառնալով մասնավորապես Արմեն Աշոտյանի ԵՄ-ՀՀ համաձայնագրի կատարման մասին մտահոգություններին, նախկին արտաքին գործերի նախարարի տեղակալը համոզմունք հայտնեց, որ նոր խորհրդարանը կցրի Արմեն Աշոտյանի բոլոր մտահոգությունները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01