Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում: Այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ. այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.: Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում ևս երեխաները ստուգվում են: Հիվանդության որոշակի նշաններով երեխաներին ծնողների հետ պայմանավորվածության արդյունքում անմիջապես տուն են ուղարկում, որպեսզի կանխարգելվի հիվանդության հետագա տարածումը»,- նշել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:
Երևանի Լևոն Շանթի և Աղասի Խանջյանի անվան դպրոցներում, ինչպես նաև թիվ 17 մանկապարտեզում, ուր այցելեցին քաղաքապետարանի պաշտոնյաները, բուժկետերն ապահովված էին անհրաժեշտ դեղորայքով ու պարագաներով: Երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր, բուժքույրերը կոչ են անում ծնողներին սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ:
Ուսումնական գործընթացի լիարժեք անցկացման համար կրթօջախներում անհրաժեշտ ջերմաստիճանը ևս ապահովված էր:
«Վաղօրոք ջեռուցվել են դպրոցները՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան: Բացակայության հաշվառում է արվում բուժաշխատակիցների հետ համատեղ, և գրիպի փոքր իսկ նշաններ ունեցող երեխաներին տուն են ուղարկում:
Քաղաքապետարանի պատասխանատուները զրուցել են մանկավարժների ու աշակերտների հետ, խորհուրդ տվել հաճախակի օդափոխել դասասենյակներն ու հորդորել հիվանդության ցանկացած նշանի դեպքում մնալ տանը և լիարժեք առողջանալ: Համայնքային կրթօջախներում ստուգայցերը կլինեն շարունակական:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44