Մենք ԱԺ հանձնաժողովների ու ընդհանուր կառուցվածքի հետ կապված ենք խոսել, բայց ընդհանուր հայտարարի գալու բանակցություն չենք ունեցել: Այս մասին, ԱԺ մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ իրենց ունեցած հանդիպման մասին:
«Մենք ինչ ասել ենք, հրապարակային է, եւ հրապարակային էլ շարունակում ենք պնդել: Առանձին հանդիպումներով որեւէ համաձայնություն չունենք, չենք եկել եւ չենք գալու: Եթե գանք նման համաձայնության, դա կլինի հրապարակային»,-ասաց նա:
Մարուքյանը չհամաձայնեց մոտեցմանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությունից. «Դրա տակ տրամաբանություն չկա: Սահմանադրությունն այլ բան է ասում, ՀՀԿ քաղաքական տրադիցիաները պահելը այլ բան է: Մենք կարծում ենք, որ ՀՀԿ տրադիցիաները չպետք է պահենք այս խորհրդարանում»:
Դտարկմանը, որ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բացառվում է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոններից մեկը տրվի «Լուսավոր Հայաստանին», Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք չենք էլ ուզել այդ տեղերից մեկը: Մենք ասել ենք՝ եթե շատ եք ուզում ԲՀԿ-ից էլ փոխնախագահ ընտրել, ընտրեք: Այսինքն երեք փոխխոսնակ կա, կարող են մեկը լինի իշխանությունից, մյուս երկուսը լինեն ընդդիմադիր ուժերից: Եթե շատ են ուզում ԲՀԿ-ից էլ ընտրեն, թող ընտրեն, ով է դրան դեմ»:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44