Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներ․ որոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս մասին կառավարության նիստի ժամանակ նշել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, երեխաների իրավունքներին առնչվող հարցերը պահում է հատուկ ուշադրության կենտրոնում։
Այս պահի դրությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեխաների հետ շարունակում է բնակվել (գիշերելով) 7 չափահաս անձ (20-26 տարեկան):
Այս խնդիրը մանրամասն ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ, որը դեռ անցյալ տարի հրապարակվել է, ուղարկվել է Ազգային Ժողով, Կառավարություն և զանգվածային լրատվության միջոցներին:
Կառավարության նիստում քննարկված Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի վերաբերյալ հիմնավոր տվյալները ևս արտացոլված են վերոնշյալ հաղորդման մեջ։ Տարեկան հաղորդման մեջ նշված է, որ 2017 թվականին մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում խնամվում է հատուկ կարիքներ ունեցող 20-30 տարեկան 15 անձ, որոնք նախկինում տեղափոխվել են Նուբարաշենի հատուկ դպրոցից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզպետարանի թույլտվությամբ: Նշված անձանցից 8-ը Պաշտպանի կողմից խնդրի բարձրացումից հետո տեղափոխվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոն:
Խնդիրն արձանագրվել է նաև մի շարք այլ հաստատություններում (Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն, Վանաձորի մանկատուն և այլն):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն արձանագրում է խնդիրները, այլ նաև դրանք ներկայացնում է իրավասու մարմիններին և նպաստում է դրանց լուծմանը՝ ներկայացնելով խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը նաև ներկայացրել է տարեկան հաղորդման հղումը, որի 376-377-րդ էջերում մանրամասն ներկայացված է վերոնշյալ խնդիրը և դրա լուծմանն ուղղված առաջարկը:
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44