Նորընտիր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ամենաերիտասարդ՝ 25-ամյա պատգամավոր Սոնա Ղազարյանն արդեն որոշակի պատկերացում ունի, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններ է հեղինակելու: Զրույցում նա ասաց, որ իր փորձն ու գիտելիքները ցանկանում է կիրառել արտաքին հարաբերությունների ոլորտում: Ղազարյանը նշեց, որ չունենալով որևէ քաղաքական հարթակ՝ մշտապես բարձրաձայնել է քաղաքացիներին մտահոգող հարցերը: «Օրենսդիրում ինձ տեսնում եմ արտաքին հարաբերությունների բլոկում: Ուսումս ստացել եմ «College of Europe»-ում, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրել եմ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները տարբեր ֆորմատներով: Մեկ տարի պրակտիկա եմ անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում»,-ասաց Ղազարյանը: Թե ինչու է հենց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել ընտրություններին հարցին ի պատասխան նա ասաց, որ հեղափոխության օրերին միասնական թիմով են մասնակցել ողջ գործընթացին և սա այն թիմն է, որի հետ նա կապում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործընթացը: «Մենք Հայաստանի զարգացման համար ունենք միանման տեսլականներ։ Եվ սա այն թիմն է, որին ես վստահում եմ»,-նշեց նա: Պատգամավորը շեշտեց, որ իրենց կուսակցության ցուցակով ներկայացված կանայք արհեստականորեն ներառված չեն եղել: Նրա խոսքով՝ ցուցակում եղել են այն մարդիկ, ովքեր մշտապես հետաքրքրված են եղել և բարձրաձայնել են Հայաստանի խնդիրների մասին: «Քաղաքականությունը նաև կանանց համար է: Ինձ թվում է, որ Ազգային ժողովը նոր ձեռագիր է ստանալու»,-նշեց Ղազարյանը: Մինչ ավագանու անդամ լինելը Սոնա Ղազարյանն աշխատել է սոցիալ-մշակութային հիմնադրամում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդական առաքելությունում ընտրությունների ժամանակ:
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44