Սպիտակ տունը սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել երկրում արտակարգ դրություն հայտարարելու ուղղությամբ, գրում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ պատճառը Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման հարցով նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների անհամաձայնությունն է:
Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել: Հայտնի է, որ նախագահը 5,7 մլրդ դոլար է պահանջել Կոնգրեսից պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները դեմ են:
«Եթե մենք Կոնգրեսում համաձայնության չգանք, ամենայն հավանականությամբ, ես արտակարգ դրություն կհայտարարեմ, և ասեմ, որ ես դա կանեմ: Չեմ կարող գեթ մի պատճառ գտնել, որի համար չպետք է նման բան անեմ, ես դրա իրավունքն ունեմ: Օրենքը 100%-ով իմ կողմից է»,- Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Թրամփը երեք շաբաթ շարունակվող «շաթդաունի» ֆոնին հանդես է եկել համազգային ուղերձով՝ հայտարարելով, որ երկրի հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Նախագահը ևս մեկ անգամ դեմոկրատներից պահանջել է ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը:
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55