ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Ադրբեջանը փորձում է ԵՄ–ի հետ նոր շրջանակային համաձայնագրի տեքստում Ղարաբաղի հարցի շուրջ իր համար նպաստավոր ձևակերպումներ մտցնել և այն նախաստորագրել մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները։
Աշոտյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝
ա. ԵՄ-ն հանիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը,
բ. ԵՄ անդամ Ֆրանիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և գնալով ավելի շատ է դիրքավորվում այդ դերում հենց որպես ԵՄ ներկայացուցիչ,
գ. Մինսկի խմբի անդամ 11 պետություններից 5 ԵՄ անդամ են՝ ի հավելումն արդեն հիշատակված Ֆրանսիայի, նաև Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա,
դ. ԵՄ-ի հետ ճիշտ դիրքավորման դեպքում մեծանում են շանսերը այդ դրական ազդակը տարածելու նաև ԵՄ անդամ պետությունների վրա,
ե. ԵՄ-ն աշխարհի բոլոր գերկենտրոնների շարքում դեռևս ամենահավատարիմն է արժենքրի վրա խարսխված քաղաքական ռազմավարություններին, ինչի դեպքում Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարը առավել ընկալելի է դառնում:
Սա էր պատճառը, որ հայկական կողմի համառ և արդյունավետ ջանքերի շնորհիվ Հայաստան-ԵՄ համաձայնագրում գնահատականներ են տրվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խումբ), հիմնական սկզբունքներին (այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), քաղաքական դիրքորոշումներին (2008-ից սկսած համանախագահ երկրների բոլոր համատեղ հայտարարությունները):
Այս հանգամանքը լրջագույն հավելյալ արժեք է ստեղծում Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում, և որպեսզի այս արժեքը իրավական պարտադիր ուժ ստանա, անհրաժեշտ է համաձայնագրի լիարժեք վավերացումը Եվրախորհրդարանի կողմից:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույնպես բանակցում է իր նոր շրջանակային համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանը ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի համաձայնագրի առնվազն նախաստորագրումը տեղի ունենա մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները: Ադրբեջանական կողմը խիստ դժգոհ էր Հայաստանի հետ համաձայնագրում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից և մինչ այսօր աշխատանքներ է տանում իր համաձայնագրում առավել բարենպաստ դիրքորոշում կորզելու համար:
Հայկական դիվանագիտության առջև կանգնած այս խնդիրը իշխանափոխությունից հետո խորացել է նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը, փոխարենը բավարարվելով «վերելակային դիվանագիտությամբ»:
Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»:
Իշխանափոխությունից հետո անհասկանալի է նաև, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի նախկինում եղած ռեսուրսը նոր իշխանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է, կամ վերանում: Հասկանալի պատճառով այս հարցով ավելին ներկայացնել չեմ կարող, բայց ցավով արձանագրում եմ, որ այդ ճակատը այս պահին նույնպես սրընթաց մերկանում է»:
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
09:01 24.10.25
10:32 24.10.25
10:46 24.10.25
09:46 24.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
10:01 24.10.25
09:36 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01