Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների (գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան) և երիտասարդական (ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան) հավաքականների համար սկսվեց Ծաղկաձորում` հունվարի 7-ին: Ավելի քան 40 մարզիկ համատեղ մարզումներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները: Նրանք արդեն բավականին վստահ են զգում դահուկների վրա և անցնում են երկար տարածություններ: Մարզիչները թիմերին ուղեկցում են նաև մարզոցներով հագեցած ֆիզպատրաստականության մարզադահլիճ: Մասնագետներն առայժմ մրցագորգերից և փորձնական գոտեմարտերից հեռու են պահում սաներին, որպեսզի նրանք կարոտեն ըմբշամարտին: Ամեն ինչ կատարվում է երկանգամյա պարապմունքները նպատակին ծառայեցնելու համար: Հունվարի 20-ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7-ին մեկնարկելիք Թախտիի գավաթ անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է: Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն: Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8-14-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Հավանաբար, թիմը համալրեն երիտասարդական մրցումներում հաջողությունների հասած մարզիկները:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44