Խոսքը հինգ սրճարանի մասին է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով այն հայտարարությանը, ըստ որի՝ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի՝ առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Հարցին, թե սեփականատերերի հետ հարցը քննարկել՞ են, նրանց լսե՞լ են, Հակոբ Կարապետյանը նշեց, որ սեփականատերերին ծանուցել են, դրանով իսկ տեղյակ են պահել, իսկ եթե սեփականատերերը ինչ-որ հարցեր ունեն, կարող են համապատասխան պաշտոնական խողովակներով դրանք ուղղել:
«Ես ուզում եմ շեշտել, որ այս գործընթացը, ըստ էության, փաստացի, համաձայն պայմանագրի, տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ, այսինքն՝ կարող եք փաստել, որ քաղաքապետարանը և տնտեսվարողները փոխադարձ համաձայնությամբ անում են այդ գործընթացը: Փոխադարձ համաձայնությունը դրված է քաղաքի և տնտեսվարողների միջև ստորագրված պայմանագրի մեջ, իրենք իրենց համաձայնությունը տվել են պայմանագիրը ստորագրելու պահին»,- ասաց նա:
Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշեց, որ տնտեսվարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն՝ Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահան
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն՝ քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը: Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից»:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03