Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկա-մեքսիկական սահման այցելելուց հետո հայտարարել է, որ ապօրինի ներգաղթյալների ներհոսքն իսկական «ներխուժում» է: Թրամփն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Հարավային սահմանին մարդասիրական աղետ է: Հենց նոր եմ վերադարձել (Տեխասից-tert.am), ու իրավիճակը շատ ավելի վատ է, քան շատերը կարող են պատկերացնել, դա ներխուժում է: Ես այնտեղ մի քանի անգամ եմ եղել: Դեմոկրատները՝ լացող Չաքն ու Նենսին (Չաք Շումեր, Նենսի Փելոսի՝ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները) չեն գիտակցում, թե այդ ամենը որքան վատ ու վտանգավոր է մեր ամբողջ երկրի համար»,- գրել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ պողպատյա պատնեշը կամ պատը պետք է կառուցված լիներ դեռևս նախկին վարչակազմերի կողմից:
«Սակայն նրանք նման բան չարեցին, բայց ես կանեմ»,- շարունակել է երկրի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Թրամփը կառավարության՝ երեք շաբաթ շարունակվող «շաթդաունի» ֆոնին հանդես է եկել համազգային ուղերձով՝ հայտարարելով, որ երկրի հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Նախագահը ևս մեկ անգամ դեմոկրատներից պահանջել է ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը: Հայտնի է, որ նախագահը 5,7 մլրդ դոլար է պահանջել Կոնգրեսից պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները դեմ են:
Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել:
16:09
15:49
15:26
15:09
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44