Մերձամուրում բժիշկները փորձել են փրկել դիահերձարանում «կենդանացած» թոշակառու կնոջը
13.01.19 | 22:45
Մերձամուրի Բելոգորյան հիվանդանոցի բուժաշխատողները երկու ժամ փորձել են վերակենդանացնել թոշակառու կնոջը, որը հանկարծ սկսել է կյանքի նշաններ ցույց տալ դիահերձարանում, ուր նրան տարել էին ընտանեկան խնջույքից հետո, հայտնում են շրջանի առողջապահական գերատեսչությունից:
Պատահածի մասին գերատեսչությունում պատմել են Բելոգորյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Միխայիլ Դանիլովի պատմածի հիման վրա։ Վասիլևկա գյուղում շաբաթ օրը հարազատները թոշակառու կնոջը հայտնաբերել են անկենդան վիճակում, ինչի մասին տեղեկացրել են ոստիկանությանը։
«Դեպքի վայր եկած ներքին գործերի աշխատակիցը շտապօգնության մեքենա չի կանչել, ինչպես պահանջվում է հրահանգով, ինքնուրույն փաստել է կնոջ մահը, կանչել թաղման ծառայության աշխատակիցների և «մարմինն» ուղարկել դիահերձարան՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի», - նշել են առողջապահական գերատեսչությունում։
Կնոջը դիահերձարան են հասցրել ժամը 9.40-ին, այստեղ էլ նա սկսել է կենդանության նշաններ ցուցաբերել։
«Ժամը 10.00-ին տուժածը հասցվել է Բելոգորյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ երկու ժամ բժիշկները փորձել են փրկել նրան, բայց 12.00-ին նա մահացել է։
Ենթադրաբար՝ գերսառեցումից և թունավորումից», - Դանիլովին մեջբերել են առողջապահական գերատեսչությունում։